Բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար բյուջեից հավելյալ միլիոններ են հատկացվել

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց բարձրաստիճան հյուրերի անվտանգության ապահովման համար ծախսվող գումարների չափը գնալով ավելանում է։

Կառավարության որոշմամբ՝ Կառավարության պահուստային ֆոնդից 118 միլիոն դրամ կհատկացվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց հյուրերի անվտանգության ապահովման համար։

Սա այդ նպատակով բյուջեով նախատեսված հատկացումից հետո հավելյալ  հատկացում է, իսկ թե  ինչո՞վ է պայմանավորված հավելյալ 118 միլիոն դրամ հատկացնելու անհրաժեշտությունը, պետական պաշտոնյաների թի՞վն է ավելացել, թե՞ պաշտոնյաներին պաշտպանող մարդկանց քանակը,  Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ. ավելին՝ Կառավարության ընդունած որոշման 2 կետը հույժ գաղտնի է։

Նշենք, որ 2021 թվականի պետական բյուջեով  պետական պահպանության ապահովման համար պետբյուջեից հատկացվել է 3,706,844.6 դրամ։

Տեսանյութեր

Լրահոս