Առուշ Առուշանյանը դուրս եկավ ՀՔԾ-ից. այս պահին ունի վկայի կարգավիճակ. Էրիկ Ալեքսանյան
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայություն բերման է ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումները շարունակվում են»։
168.am-ի հետ զրույցում Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ գտնվում են ՀՔԾ-ում: Այս պահին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ունի վկայի կարգավիճակ, թեպետ Առուշ Առուշանյանը ըստ էության կասկածյալ է:
Հարցին, թե արդյո՞ք Առուշ Առուշանյանը ցուցմունք է տալիս թե՞ ոչ, Էրիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Ոչ, հրաժարվել ենք ցուցմունք տալուց՝ այս գործընթացը որակելով որպես իր նկատմամբ դեռ վախուց հարուցված քաղաքական հետապնդման շարունակություն: Հերքեցինք մեր առնչությունը,»:
Հիշեցնենք, որ օրերս ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, ով մեղադրվում է ընտրակաշատք բաժանելու մեջ:
«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախաքննական մարմնին հաջողվել է «գործարք»-ի գնալ եւ արգելանքի տակ պահելու սպառնալիքների միջոցով կիսատ-պռատ ցուցմունքներ ձեռք բերել Գորիսի համայնքապետի դեմ, ընդ որում՝ նման սպառնալիքներով նախազգուշացվել են մի շարք բնակիչներ, որոնցից ոմանք հարցաքննվել են որպես վկաներ, իսկ որոշների հետ էլ աշխատել են հետաքննության մարմինները։



