Թշնամին կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ իրավիճակը լարվել է Գեղարքունքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա համայնքում, և ադրբեջանցիները կրակում են գյուղի ուղղությամբ:

168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ մոտ կես ժամ առաջ թշնամին կրակել է Վերին Շորժայի վերևի հատվածում կայանված տրակտորի ուղղությամբ:

«Տրակտորը այդ հատվածից դուրս ենք բերել: Տուժածներ չկան: Այս պահին իրավիճակը հանգիստ է»,-ասաց Վերին Շորժա  համայնքի ղեկավարը:

Հիշեցնենք, որ մենք նաև ցերեկն էինք զրուցել Արտյոմ Երանոսյանի հետ, ով ասել էր, որ այդ պահի դրությամբ գյուղում իրավիճակը հանգիստ է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930