
Բագրատ Եսայանին ԱԱԾ-ն տարել է իր աշխատասենյակից. Yerkir.am

Քիչ առաջ ԱԱԾ 4 աշխատակիցներ ներխուժել են «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանի աշխատասենյակ ու տարել՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան տարել են Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ մեկուսարան։
Նրա փաստաբանը Վահե Եփրիկյանն է։
Ավելի մանրամասն կներկայացնենք առաջիկայում։