Իշխանությունը՝ երկակի ստանդարտների ու կեղծ բարեպաշտության «բարձրագույն լիգայում»
Նախորդ տարվա մայիսի 31-ին, երբ զինվորների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի մասին համացանցում հայտնված տեսանյութը ցնցեց հասարակությանը, առողջապահության նախարարի՝ այն ժամանակ պաշտոնակատար Ավանեսյանն ընդամենը ներողություն խնդրեց հարազատներից, ընդունեց, որ տեղի ունեցածը իր բացթողումն է, բայց աշխատանքից ազատեց դատական բժշկին ու դիահերձարանի աշխատակիցներին: Նույն փաշինյանական՝ համար մեկ պատասխանատուի, բայց ոչ համար մեկ մեղավորի տրամաբանությամբ: Եվ իշխանական ամբողջ համակարգը, Նիկոլ Փաշինյանից սկսած. լծվեց Ավանեսյան Անահիտին արդարացնելու սուրբ գործին:
Փաշինյանի սպասարկու և ոչ մի իրավապաշտպան կամ հասարակական գործիչ չմեղադրեց իշխանությանն անփութության ու զոհվածների հիշատակն անարգելու մեջ:
Բայց երեկվանից իշխանական քարոզչամեքենան վայնասուն կապեց, թե՝ տեսեք ինչպիսի վերաբերմունք նահատակված տղերքի հիշատակի հանդեպ, ու պարգևավճար ստացած բերետավորների նման շտապեց կատարել վերևներից ստացած հրահանգը և անարգանքի սյունին գամել ընդդիմադիր երեք պատգամավորներին, ովքեր «հանդգնել էին» առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմքին շպրտել զոհված զինծառայողների մասունքների լուսանկարները:
Անգամ Անահիտ Ավանեսյանը տարբեր ածականներով պիտակավորեց պատգամավորներին՝ չնեղվելով սեփական անտարբերությունից, բայց մինչև հոգու խորքը վիրավորվելով դրանց մասին ապացույցներն իր երեսին շպրտելուց:
Մանրամասները՝ տեսանյութում