ԱՄՆ-ն հերթական անգամ հարվածել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութեր տեղափոխելու համար կասկածվող նավակի
Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել մի նավակի, որն, ԱՄՆ հետախուզության տվյալների համաձայն, թմրանյութեր էր տեղափոխում Խաղաղ օվկիանոսի արևելյան մաս: յս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM):
««Հարավային նիզակ» օպերատիվ խումբը հարված է հասցրել մի նավի, որը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից: Ըստ հետախուզության տվյալների՝ այն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրամաքսանենգության հայտնի երթուղով և զբաղվում էր թմրամաքսանենգության գործողություններով։ Գործողության ընթացքում սպանվել է երեք թմրաահաբեկիչ», – ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գործողության ընթացքում ամերիկյան ուժերը չեն տուժել։
2025 թ. սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում 56 հարված է հասցրել թմրավաճառների ենթադրյալ նավերին։ Հարվածների հետևանքով զոհվել է 188 մարդ։



