Ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանատանը Փրայդ փարթիի մասնակցած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդը հետաքրքրվել ՀՀ Պաշտպանի առաջնահերթություններից

Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ «Լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, քվիր և ինտերսեքս (ԼԳԲՏՔԻ+) անձանց Փրայդ ամսվա առիթով կազմակերպված ընդունելությանը դեսպան Թրեյսիի հետ մեկտեղ մասնակցեց Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կարա ՄըքԴոնալդը»:

Ի դեպ, այդ ընդունելության մասնակիցների թվում էր նաև ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը:

Այս հաղորդագրությունից առաջ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն էլ էր հաղորդագրություն տարածել, որում ասվում էր, որ «Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:

Հանդիպման ընթացքում Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդը հետաքրքրվել է նաև Պաշտպանի առաջնահերթություններից, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մարտահրավերները:

Այսինքն՝ մի քանի ժամվա տարբերությամբ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդը մասնակցել է ԱՄՆ դեսպանատանը (ԼԳԲՏՔԻ+) անձանց Փրայդ ամսվա առիթով կազմակերպված ընդունելությանը, ապա կամ դրանից առաջ հանդիպել ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հետ:

Նախ մի դիտարկում. ուշադիր ընթերցողը կնկատի, որ մինչ այս շրջանառվող ԼԳԲՏ հապավումը փոխարինվել է ավելի ընդարձակ՝ ԼԳԲՏՔԻ+ հապավումով:

Շատ ուշագրավ է, որ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդը հետաքրքրվել է նաև Պաշտպանի առաջնահերթություններից:

Այս համատեքստում 168.am-ի ուսումնասիրությունը հայտնաբերեց, որ Ազգային ժողովում է դեռևս տարիներ առաջ շրջանառության մեջ դրված «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը,  որի՝ 2018թ. նոյեմբերի դրությամբ եղած տարբերակի մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը միջանկյալ կարծիք էր հրապարակել:

Ստորև ներկայացնում ենք այդ կարծիքից մի հատված, որոնցում հստակ շեշտադրումներ կան՝ կապված ԼԳԲՏ անձանց իրավունքների հետ:

Ակնհայտ է, որ առաջիկայում նախատեսվում է «Իրավահավասարության մասին» վերոնշյալ օրենքի ընդունումը, և քանի որ իրավահավասարության ապահովման մանդատի վերապահման հարց կա, միգուցե այդ հարցե՞րն են քննարկել ՀՀ ՄԻՊ-ն ու ամերիկացի պաշտոնյան, փորձել հասկանալ՝ օրենքի ընդունման պարագայում ինչ լիազորություններ պետք է ունենա Պաշտպանը, և ամենագլխավորը, ինչ ձևակերպումներով պիտի ընդունվի օրենքը, և կլինե՞ն դրանում «գենդերային ինքնություն», «սեռական կողմնորոշում» բառակապակցությունները:

Ի դեպ, մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նախկին իշխանությունների օրոք՝ դեռևս 2017թ. գրված օրենքի նախկին տարբերակը չէր պարունակում «գենդերային ինքնություն», «սեռական կողմնորոշում» բառակապակցությունները, սակայն 2018թ. նոյեմբերին՝ արդեն նոր իշխանությունների օրոք խմբագրված տարբերակում, որի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կարծիք էր գրել, թերևս այդ ձևակերպումները կան:

Ստացվում է, որ նախկինում լուծումները տրվել են այնպես, որ «գենդերային ինքնություն», «սեռական կողմնորոշում» հասկացությունները չեն լինելու, բայց դրա հետ միասին ոչ մի կողմ դժգոհ չի էլ մնացել. ձևակերպումները տրվել են մեր հանրային կյանքին համահունչ: Իսկ, փաստորեն, 2018թ. իրադարձություններից հետո, պայմանավորված իրավիճակով ու նոր կառավարության որդեգրած քաղաքականությամբ, օրենքն էլ հնարավոր է՝ հարմարեցվի նոր իրողություններին:

Տեսանյութեր

Լրահոս

Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում ընդգրկված են նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները։ «Հարավային Կովկասը շատ կարևոր նշանակություն ունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ հաղթահարված են։ Մենք արդեն շատ մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է Յըլմազը։ Թուրքիայի փոխնախագահը նշել է, որ օրակարգի առանցքային հարցերից մեկն է նաև ԹՐԻՓՓ նախագիծը՝ կիրառելով հայկական կողմի համար անընդունելի, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Նա նշել է, որ տրանսպորտային այդ երթուղու բացումը կնպաստի Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացմանը։ «Մենք բոլորս ցանկանում ենք, որ Չինաստանից մինչև Եվրոպա ձգվող այս տրանսպորտային երթուղին ավելի ամրապնդվի»,- ընդգծել է նա։ Յըլմազը հավելել է, որ Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման, այնպես էլ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։ «Այս հարցում մենք ԱՄՆ-ի հետ ունենք նմանատիպ մոտեցումներ։ Այդ պատճառով Էրդողանի և Թրամփի հանդիպմանը Հարավային Կովկասի թեմայի քննարկումը բնական է»,- նշել է Թուրքիայի փոխնախագահը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները երկկողմ հանդիպում կանցկացնեն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահն արդեն ժամանել է Անկարա։ Հիշեցնենք, որ ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան համատեղ նախագիծ է, որի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են հունիսի 4-ին։

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930