Բաժիններ՝

Պարսից ծոցում բեռնատար նավ է հրթիռակոծության ենթարկվել

CGM San Antonio առևտրային նավը մայիսի 5-ի ուշ երեկոյան հրթիռակոծության է ենթարկվել Պարսից ծոցի արևելյան մասում: Այս մասին հաղորդել է CBS News hեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնատար անձանց։

Նրանց տվյալներով՝ նավը խոցվել է, ենթադրաբար, ցամաքային բազավորման թևավոր հրթիռով, ինչի հետևանքով ֆիլիպինյան անձնակազմի մի քանի անդամ վնասվածքներ են ստացել։

Աղբյուրները նշել են, որ ֆրանսիական ընկերությանը պատկանող նավը խոցվել է տեղական ժամանակով մայիսի 5-ի ուշ երեկոյան, երբ այն գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մերձակայքում՝ Դուբայից ոչ հեռու։

Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հաստատել է, որ երեքշաբթի օրը՝ մայիսի 5-ին, հաղորդագրություն է ստացել այն մասին, որ «բեռնատար նավը խոցվել է անհայտ արկով»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցնում է «Ազատություն նախագիծ» գործողությունը, որի շրջանակում ԱՄՆ զինված ուժերը Հորմուզի նեղուցից պետք է դուրս բերեին հակամարտության պատճառով այնտեղ արգելափակման մեջ գտնվող նավերը։ Իրանական լրատվամիջոցներն այս քայլը որակել են որպես «նահանջ» Հորմուզի նեղուցը վերաբացելու՝ Թրամփի «շարունակական ձախողումներից» հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031