Որտե՞ղ են ճաշում ու ընթրում ՀԱՊԿ արտգործնախարարները. իշխանությունների վախերը
Մինչ իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, իրենք իրենց համոզում են, որ երկրում քաղաքական ճգնաժամ չկա, ընդդիմության իրականացրած ակցիաների ժամանակ մասնակիցների թիվը մի քանի անգամ գերազանցող ոստիկանության աշխատակիցների առկայությունը խոսում է նրանց վախերի մասին:
Այդ վախերի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի հետ կապված բոլոր պաշտոնական ճաշերն ու ընթրիքներն իշխանությունները կազմակերպում են քաղաքի կենտրոնից հնարավորինս հեռու, ոչ մարդաշատ, այսինքն՝ մարդկանց աչքից հեռու վայրերում:
Մասնավորապես, 168.am-ի տեղեկություններով՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին ճաշի են հրավիրել Երևանի կոնյակի գործարանի ներսում, ընթրիքը տեղի է ունեցել Աշտարակի տարածքում գտնվող գինու-կոնյակի գործարանի տարածքում գտնվող հյուրատանը:
Իսկ ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների համար այսօր նախատեսված ընթրիքը տեղի է ունենալու Ծիծեռնակաբերդի տարածքում գտնվող «Լիվինգսթոն» ռեստորանում: