Քանի որ Մոսկվան տեսնում է, որ պաշտոնական Երևանը շտապում է ձեռքերը լվանալ Արցախից, ու պատրաստ է գցվել ցանկացած գեոպոլիտիկ բրոքերի գիրկը, փորձում է բրոքերն ինքը լինել. Արմեն Աշոտյան

Քիչ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, 6-րդ գումարման Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է Լավրով-Միրզոյան բանակցություններին ու դրանց հետևած ասուլիսում հնչեցված մտքերին:

Արմեն Աշոտյանի խոսքի կարևոր թեզերը ներկայացնում ենք ստորև՝

.Անգամ Երևանում ռազմավարական դաշնակցի հետ պաշտոնական շփման ժամանակ խուսափեցին խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին:

.Ոչ թե վախենում են խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, այլ դա սրանց համար կարևոր չէ, իրենք չեն ճանաչում դա:

.Արարատ Միրզոյանը մաքսիմում խոսեց կարգավիճակից, իսկ դա ես բազմիցս եմ ասել, դա կարող է լինել՝ սկսած ЖЭК-ի մշակութային ինքնավարության կարգավիճակից՝ մինչև ոչ մի բան, բացառապես Ադրբեջանի կազմում:

.Հայկական դիվանագիտական կողմից 44-օրյա պատերազմից հետո ոչ մի պաշտոնական քայլ չի ձեռնարկվել, որով փորձ կարվեր ինստիտուցիոնալ, քաղաքական բնույթի պատժիչ հայտարարություններ ստանալ թուրք-ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ:

.Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել. Նրանք մեր բոլորի անունից ներել են ադրբեջանաթուրքական ագրեսիան:

.Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատերազմից հետո 1.5 տարվա ընթացքում, ունենալով միջնորդների առաջ պայմաններ դնելու հնարավորություն, չի խոսել գերիների վերադարձի նախապայմանի մասին բանակցություններ սկսելուց առաջ:

.Ադրբեջանը կարողացավ հայկական կողմի թուլության, իմպոտենտության, դավաճանության, դիտավորության շնորհիվ հասնել նրան, որ Միշելը, քիչ է՝ իր խոսքում օգտագործեց «Ղարաբաղ» եզրույթը, Լավրովն իր խոսքի և հարցուպատասխանի մեջ ոչ մի տեղ չասաց ոչ «Լեռնային Ղարաբաղ», ոչ «Ղարաբաղ»:

.Լավրովը կասկած չհայտնեց, որ խաղաղության պայմանագիր լինելու է. սա ֆիքսենք:

.Արարատ Միրզոյանը խոստովանեց, որ թուրքական կողմից պարբերաբար հնչում են գնահատականներ, որոնք վկայում են այն մասին, որ հայ-թուրքական ներկայումս ընթացող գործընթացը շաղկապված է, կամ թուրքերը փորձում են շաղկապել Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացմամբ:

.ԶԼՄ-ներին խնդրում եմ դիմել ՌԴ արտգործնախարարություն, ՀՀ արտգործնախարարություն կոչվող «դուքյան»՝ արդյո՞ք հայ-ադրբեջանական դելիմիտացիայի հանձնաժողովը զբաղվում է նաև Արցախի սահմանների դելիմիտացիայով:

.Եթե խորհրդարանական ընտրությունները կանխում կամ լուծում են քաղաքական ճգնաժամը, բա 2017թ.-ից հետո ո՞նց եկավ 2018թ.-ը… Հետևաբար՝ 2021-ից հետո էլ կարող է գալ 2022-ը:

.Քաղաքական ճգնաժամը մենակ մասսայով չի որոշվում կամ, ինչպես կասեր Ձեր… օմբուդսմանը, ամբոխով, այլ որոշվում է քաղաքական օրակարգի լրջությամբ:

.Ընդդիմության հավաքներին անգամ ձեր հաշվարկային միավորներով մասնակցում է 78-80 000 մարդ:

.Լպիրշությունն էլ չափ ու սահման ունի. Ազգային ժողովի «մաման լացացրած» իշխանության ներկայացուցիչ Արարատ Միրզոյանը ասում է՝ ընդդիմությունն ինչի՞ չի գնում ԱԺ:

.Լկտի ու լպիրշ է այն մարդը կամ իշխանության ներկայացուցիչը, ով «Նոյեմբերի 9»-ը թաքուն ստորագրում է, ու հետո փորձում է ընդդիմության վրա մուննաթ գալ:

.«Նոյեմբերի 9-ի» թղթի ի՞նչը չեղարկենք. Դուք սաղ արել, սաղ տվել եք, բացի գերիների վերադարձից:

.Երբ դուք չլինեք, մեզ ճահճի մեջ ավելի խորը մտցնող չի լինելու, ու դուրս կգանք:

.Լավրովն ասաց՝ Մեղրիով երկաթգիծը հաստատվել է. բա ինչո՞ւ միայն դա, բա Իջևանովը ինչի՞ չեք հաստատել, թե՞ հաստատել եք, բա ինչո՞ւ չեք հայտարարում:

.Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած՝ պաշտոնական Երևանի պատճառով ի հայտ է եկել Արցախյան կարգավորման նոր փուլային տարբերակ:

.Սրանք ամեն ինչ անում են, որ իրենց հայ-ադրբեջանական մեղրամիսն արագ կազմակերպեն, Արցախին թողնեն «заложник» Ադրբեջանում, ասեն՝ Արցախի կարգավիճակի հարցը հետո է թողնված, այսինքն՝ Արցախին Ադրբեջանի հետ թողնում են մեն-մենակ:

.Քանի որ Մոսկվան տեսնում է, որ պաշտոնական Երևանը շտապում է ձեռքերը լվանալ Արցախից ու պատրաստ է գցվել ցանկացած գեոպոլիտիկ բրոքերի գիրկը (գցվում է Բրյուսել, ռուսները հետ են բերում), փորձում է բրոքերն ինքը լինել:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս