Վահրամ Սահակյանն ընդգծեց՝ տարբեր բացասական արարքներ կատարող մարդկանց փորձում են արդարացնել նրանով, որ մասնակցել են պատերազմի. «Պատերազմի մասնակցելով՝ ո՞ւմ է լավություն անում, կինը, որ մարդու հետ անկողին է մտնում, լավությո՞ւն է անում, բա պարտականություններ կան, չէ՞, աշխարհում»:
Որոշվեց նպաստել մշտական հիմքի վրա հայաստանյան և ռուսաստանյան հասարակությունների երկխոսության հիմնմանը՝ նպատակադրվելով դրա առաջին նիստը անցկացնել 2022թ.՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, խոսելով իշխանությունների նախաձեռնած այս գործընթացի մասին, նշեց՝ նպատակը բացառապես մեկ անձի՝ Փաշինյանի անվտանգության ապահովումն է ու դիրքերի ամապնդումը։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կարծիքով՝ անվերջ կարելի է ապշել հասարակության տարբեր շերտերի տարբեր դիրքորոշումների և վարքուբարքի հետ կապված:
Թույլ չենք տալու, որ որևէ մեկը մոռանա մեր նահատակված տղերքին. Արթուր Վանեցյան
Ստվերային կառավարության բարեհաջող ձևավորումը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու չորս առանցքային գործոններից մեկն է, և այսօրվանից այս գործընթացը կարող ենք համարել մեկնարկած: Հույս ունեմ՝ մեզ կհաջողվի ձևավորել վստահելի կառավարություն, որը կունենա Հայաստանը ստեղծված վիճակից հանելու իրականանալի և ժողովրդին հասկանալի ճանապարհային քարտեզ, չնայած հասկանում եմ, որ դա հեշտ լուծվող խնդիրներից չէ:
74-ամյա Արմո Սանամյանն այն հազարավոր արցախցիներից է, որը արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանվել է իր բնակավայրից՝ Հադրութի Մեծ Թաղեր գյուղից։
Արցախի Հանրապետության թեմի առաջնորդ առաջնորդ Գերաշնորհ Տ․Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքով՝ մարդիկ մտահոգ են Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակով և ճիգեր են գործադրում իրականությունն իմանալու համար։
Այսօր մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում վերջինիս դիմավորման կադրերից պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ է մեկնել ոչ թիվ 1 բորտով:
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի գնահատմամբ՝ այս հարցում լռություն պահող իշխանությունները բավականին գործունյա են, իսկ գործընթացները՝ իրականում բեմականացված են գլոբալ աշխարհաքաղաքական սցենարիստների ձեռամբ՝ թիրախում ունենալով Ռուսաստանը:
Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում սկսվում է Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական երկօրյա այցը Ռուսաստանի Դաշնություն:
«Կարծում եմ՝ ֆինանսական բաղադրիչը նույնպես պետք է դիտարկել: Պետք է համադրել բյուջեի ծախսերը, երբ այս կառույցը ԱԱԾ-ի կազմում գտնվող ստորաբաժանում էր, և հիմա, երբ վարչապետին ենթակա, լրիվ առանձին կառույց է դառնալու: Ենթադրում եմ, որ տարբերությունն էական է լինելու»,- եզրափակեց Միքայել Համբարձումյանը:
Վարչապետ Փաշինյանի ելույթը երկրում նոր վիճակ է ստեղծել, լրիվ նոր իրականություն։ Հին կյանքը չկա։ Չեն գործում հին պատկերացումները, և մեզնից պահանջվում է՝ դառնալ իրավիճակին համարժեք։
Այսօր 58 տարեկան հասակում մահացել է գրող, հրապարակախոս, լրագրող Վահան Իշխանյանը։ Նրա մահվան պատճառը երկարատև և ծանր հիվանդությունն էր։
Օրերս Ազգային ժողովում ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցը։ Տնտեսական ուղղության մասով ծավալուն զեկույցն անդրադառնում է անցած տարվա ընթացքում Կառավարության կողմից տնտեսության բարելավմանն ուղղված աշխատանքներին, գրանցված արդյունքներին։
Բիզնեսին և հատկապես փոքր ու միջին բիզնեսին դժվար օրեր են սպասվում։ Կառավարության նախաձեռնությամբ խստացվել են ՀԴՄ կտրոններ չտրամադրողների նկատմամբ կիրառվող տուգանքները։ Դրանք կսկսեն գործել արդեն այս ամսվա վերջից կամ հաջորդ ամսվա սկզբից։
«Ադրբեջանցին երբեք հետ չի քաշվելու, ադրբեջանցուն պետք է տշել: Դա շատ պարզ տրամաբանություն է: Եթե Փաշինյանը ասում է՝ տեսա՞ք՝ ոնց ստացվեց, դա նշանակում է երկու բան՝ տղա ջան, դու կամ չես հասկանում՝ ինչ ես անում, չես տիրապետում իրավիճակին, որովհետև այն, ինչ քո հետ պայմանավորվում են, չեն կատարում, այսինքն՝ դու այդքան հեղինակություն չունես ոչ միայն քո երկրի ներսում, այլև դրսում, ուրեմն՝ ճիշտ կանես՝ լավով գնաս, որ քո տեղը գա մարդ, որը կկարողանա գոնե քո ստորագրած խայտառակ փաստաթղթին հետևողական լինել, որ պարտադրի հակառակորդին պահպանել քո ստորագրած կապիտուլյացիան, կամ ինքնահրկիզվի, որովհետև դու չկաս»:
«Նիկոլ Փաշինյանն Արցախն արդեն վաճառել է. օրերս ասաց՝ հա՛յ ժողովուրդ, ես արդեն վաճառել եմ քո հայրենիքը։ Նա եկել էր Ազգային ժողովում ընդամենը դրա մասին տեղեկացնելու։ Ես կարծում եմ, որ այլևս վիճակը նետված է, հետադարձ ճանապարհ չկա ու պետք է անցնել ռուբիկոնն ու ազատվել այս չարիքից, որովհետև դեռևս հնարավոր է փրկել իրավիճակը»։
Նիկոլ Փաշինյանը, ով արցախյան բանակցությունների ողջ էությունը այդպես էլ չհասկացավ ու դրանք սկսեց սեփական կետից, պարբերաբար հրապարակ է նետում մինչև 2018թ․ բանակցային գործընթացը խեղաթյուրող թեզեր, շահարկում է բանակցային գործընթացն ու նախկիններին մեղադրում հողեր հանձնելու պայմանավորվածությունների մեջ: Դրանք, ըստ էության, արդարանալու և սեփական սխալներն ու որոշումներն արդարացնելու անհույս փորձեր են:
«Նիկոլ Փաշինյանի ասածը վերաբերում է կամավորականների ջոկատների` բանակ գնալուն, որոնց սաղավարտ և զրահաբաճկոն չի տրամադրվել»,- «Հրապարակի» հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց է իմացել, որ բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր, և Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի արձագանքին, որ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված է «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերահաստատվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ:
Մենք մեր հերթին փորձել էինք տեղական արտադրողներից պարզել՝ որքան կարող է պետության վրա նստել մեկ զրահաբաճկոնը՝ իր ամեն ինչով, ասել էին՝ հազիվ 400 դոլար: Բայց այդ օրերին հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ:
«Երեխես չի իմացել, որ Արցախը գրավել են. ես հեռուստացույցն անջատում եմ, որ երեխես չլսի, ասում եմ՝ թող հանգիստ մնա,- 168.am-ի հետ զրույցում հուզմունքը խեղդելով ասում է 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս, մայոր Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան, ապա որդու նկարին նայելով՝ նրա համար լսելի ձայնով հավելում,- Արեգասարը գրավված չի»:
«Եթե մեզ մոտ ճիշտ կառավարումն աշխատեր այն պահին, երբ ադրբեջանցիների առաջնագիծը բավականին կտրվել էր հիմնական ուժերից, և նրանց կոմունիկացիոն ամբողջ ուղիները դեռևս գտնվում էին մեր վերահսկողության տակ, մենք կարող էինք նրանց կոմունիկացիայի օղակը փակել, չէին կարողանա Շուշին գրավել, որը չարվեց»:
Ես վստահ ասում եմ՝ մեր հաղթանակի դեպքում պատերազմ չի լինելու. Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիսը Ազատության հրապարակից՝ ՈւՂԻՂ
168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին կարծիք հայտնեց, որ բանակցային գործընթացն արդեն վերաֆորմատավորվել է, և ակնհայտ է, որ բանակցային գործընթացը Խաղաղության համաձայնագրի շուրջ ընթանալու է ԵՄ հովանու ներքո, քանի դեռ ՌԴ-ն այլ որոշումներ չի կայացրել:
ՀՀ Կառավարության 2021թ. ընթացքում արտաքին քաղաքականության ուղղությամբ կատարած աշխատանքների և արձանագրած «հաջողությունների» մասին խոսելիս՝ մեր աչքից չէր կարող վրիպել ընտրություններից հետո Կառավարության ծրագրում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսություն սկսելու ուղղությամբ ջանքերի մասին կետը։ Իսկ ի՞նչ արդյունքներ արձանագրեց Հայաստանն անցած տարվա ընթացքում։
Ամիսներ առաջ Սահմանադրական դատարանը (ՍԴ) հրապարակեց աշխատողների հաշվին COVID-19 ախտորոշման՝ ՊՇՌ հետազոտություններ կատարելու և պատվաստվելու պարտականությունների վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը, որով «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչվեց հակասահմանադրական, ինչը հանգեցրեց տարատեսակ մեկնաբանությունների (ՍԴՈ-1621):
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքով՝ Ազատության հրապարակում հանուն Արցախի ու Հայաստանի փրկությանն ուղղված բողոքի ակցիաների վերաբերյալ յուրաքանչյուր հոգևորական իր յուրահատուկ մոտեցումն ունի։
Նախկին ԲՀԿ-ական, այժմ արդեն կարկառուն ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի 27-ամյա որդին՝ Շանթ Բագրատյանը, մեղադրվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։