Ընդգծված ստորություն էր լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի անվան հիշատակումը, նրա անձն ու գործունեությունը շահարկման թեմա դարձնելը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Կապիտուլյանտը հաստատեց, որ դատաիրավական համակարգին ինքն է հանձնարարել գործել քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ այն տարբերությամբ, որ դա ոչ թե երեկ էր ԱԺ ամբիոնից հնչեցրել, այլ նախընտրական փուլի եզրափակիչ հավաքին: Մեծ առումով` ի՞նչ տարբերություն:

Ավելին, առիթն օգտագործելով՝ այսօր էլ ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզուրպացրել է և առաջնորդվում է բռնատիրական համակարգին հարիր մեթոդներով:
Այսօր տեղի ունեցած իրադարձությունների ողջ շղթան կանխատեսելի էր ոչ միայն ավանդական բեմադրության, այլև իշխող ուժի որդեգրած հանցագործ վարքագծի համատեքստում:

Այս ամենի մեջ ընդգծված ստորություն էր լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի անվան հիշատակումը, նրա անձն ու գործունեությունը շահարկման թեմա դարձնելը, ինչը, քաղաքականից բացի, նաև իշխանության հարուցած էթիկայի ու բարոյական ճգնաժամի հետևանք է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31