Ռուբեն Հայրապետյանը սխալի համար էր պատժում, հիմա պատժում են ճիշտ խոսելու, լավ բան անելու համար. Եղիշե Մելիքյան
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայկական ֆուտբոլի զարգացմանը խոչընդոտող մի շարք հարցեր է վեր հանել՝ դրանց պատասխանատու համարելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) ներկայիս ղեկավարությանը՝ ի դեմս նախագահ Արմեն Մելիքբեկյանի:
Խոսելով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած Ֆեդերացիայի ու ներկայիս ղեկավարության մասին, Եղիշե Մելիքյանն ասել է՝ ֆուտբոլային աշխարհում շատերը գիտեն՝ ինչպիսին են իր հարաբերությունները Ռուբեն Հայրապետյանի հետ:
«2009թ.-ից ես իրեն չեմ տեսել: Եղել է իմ նախագահը: Ես հավաքականում էի ելույթ ունենում, և ինքն ինձ զրկեց հավաքականում խաղալուց: Տարիներ անցան, ես իմ անալիզն արեցի իմ մեջ: Հասկացա, որ ես էի մեղավոր: Ես թույլ տվեցի սխալ: Մինչև էսօր այն մտքին եմ, որ այդ սխալն այն սխալը չէր, որի համար արժեր զրկել հավաքականից, բայց մարդն այդպես էր, չոր էր, կոնկրետ էր, ու դու իմանալով՝ չպիտի անեիր այդ սխալը: Ես արել եմ: Ես չեմ ուզի համեմատություններ անել: Դա իմ գործը չի, բայց ես երկու նախագահների հետ աշխատել եմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարզիչ: Մի նախագահն ինձ որպես ֆուտբոլիստի է ցավեցրել, մյուսը՝ որպես մարզչի է ցավեցնում: Բայց ես հասկացա մի բան՝ Ռուբեն Հայրապետյանը պատժում էր սխալի համար: Իսկ հիմա դու խոսում ես ճիշտը, ուզում ես լավ բան անել, դրա համար են պատժում: Ես իմ օրինակով այդ տարբերությունն եմ հասկացել»,- նշել էր Եղիշե Մելիքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: