Կալանավորման վերաբերյալ դեռևս նիստ նշանակված չէ. Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ բուժհաստատությունում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանավորման հարցով այս պահի դրությամբ դատական նիստ դեռևս նշանակված չէ։ Միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ բուժհաստատությունում։ Այս մասին 168.am-ին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ առնչություն ունեցող ընկերություններում։
Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանին և նրա որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, քննչական մարմինները տեղափոխել էին Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել։
Այս պահին հայտնի չէ, թե երբ կքննարկվի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի, մասնավորապես՝ կալանավորման հարցը։
Հավելենք, որ դեպքի առնչությամբ նոր մանրամասների դեպքում տեղեկությունը կհրապարակվի լրացուցիչ։

