Ոստիկանության հերթական պարտությունը. Դատարանը մերժել է զոհված զինվորի հորը պատասխանատվության ենթարկելու հայցը

Վարչական դատարանը մերժել է 2022 թվականին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին պատասխանատվության ենթարկելու Ոստիկանության հայցը:

Ոստիկանությունը դատարանին ներկայացրած հայցով պահանջում էր Գարիկ Գալեյանին ենթարկել պատասխանատվության Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելըորը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Հատկանշական է, որ Ոստիկանության ներկայացուցիչը երկու դատական նիստերին էլ չէր ներկայացել:

Փետրվարի 15-ին՝ երկրորդ դատական նիստի ավարտին դատարանը հայտարարեց, որ դատական ակտը կհրապարակվի 2023 թվականի մարտի 7-ին:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։

Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031