ԱՄՆ-ն դժվարին իրավիճակում է հայտնվել զենքի պակասի պատճառով. Հիլարի Քլինթոն

Միացյալ Նահանգները չափազանց շատ զենք է ծախսել Իրանի հետ հակամարտության ընթացքում՝ Վաշինգտոնին դժվարին դրության մեջ դնելով․ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այս մասին հայտարարել է Հեմփթոնսի ինստիտուտում կայացած միջոցառման ժամանակ։

«Մենք այդքան շատ զինամթերք ենք ծախսել Իրանում, և, անկասկած, մեծ քանակությամբ զինամթերք ենք ուղարկել Պարսից ծոցի մեր դաշնակիցներին։ Այսպիսով՝ մենք դժվարին դրության մեջ ենք, քանի որ չենք կարող համարժեք արձագանքել անսպասելի սպառնալիքներին։ Մենք խոր փոսի մեջ ենք հայտնվել», – ասել է նա։

Ամերիկյան լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին, որ ԱՄՆ զենքի պաշարները հասել են ռեկորդային ցածր մակարդակի՝ Իրանի հետ հակամարտության ֆոնին։ Դրանց թվում են Patriot հրթիռները, THAAD (Terminal High Altitude Area Defense) հակահրթիռային համակարգերը, ինչպես նաև հեռահար ATACMS և PrSM հրթիռները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31