«Հայաստանի կառավարիչներին չի՛ հաջողվի իրականացնել այն գաղափարները, որոնք հիմա նրանք փորձում են իրականացնել». Սերժ Սարգսյան

«Ինձ հաճախ են հարցնում, թե երբ եմ գիրք կամ մեմուարներ գրելու, միշտ պատասխանում եմ՝ մոտ ժամանակներս չեմ պատրաստվում հուշեր գրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ես ժամանակի սղության խնդիր ունեմ: Հատկապես հիմա, չեմ կարծում, որ դրա ժամանակն է, հիմա շատ ավելի կարևոր մտահոգություններ կան և այդ ուղղությամբ պետք է մտածել»,-  «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը չի կարծում, թե հիմա պասիվ քաղաքականության մեջ է, և ընդգծում է՝ նպատակ էլ չունի ինչ-որ ժամանակ հետո գնալ ու խնամել մի փոքրիկ այգի:

Նա չգիտի՝ իշխանություններն ինչ են բանակցում խաղաղության մասին. «Չեմ կարող հարյուր տոկոսով որևէ բան ասել, որովհետև ինչպես հայտնի է՝ Հայաստանի կառավարիչներն օրը մեջ կարծիք են փոխում, և նույնիսկ այլ տեղերից հայայթված փաստաթղթերը միշտ համարում են կեղծ, որ այդպիսի բան չի եղել և այլն, թեև մենք երբեք չենք փորձել որևէ լուր կամ որևէ կեղծ տեղեկություն մեր հանրությանը հայտնել:

Մենք չենք ուրախանում այն փաստից, որ սրանք այդքան զիջողական են և այդքան մեզ ստորացնում են: Ընդհակառակը՝ մենք մեզ հավասարապես ստորացված ենք համարում այսպիսի անատամ բանակցային գործընթացի համար: Կարող եմ ասել, որ միևնույն է, նրանց չի հաջողվի իրականացնել այն գաղափարները, որոնք հիմա նրանք փորձում են իրականացնել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս