«Պոբեդա» հաղթանակած մեքենան սարքել ես թուրքական սամակատ. Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

«Փաշինյանին բերել են իշխանության, որպեսզի հանձնի Արցախը։ Քաոսով կհանձնի, գոռալով, թե երգելով կամ հայրենասիրական կոչերով՝ արդեն երկրորդական է սցենարիստների համար։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը բերվել է իշխանության Արցախը հանձնելու և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Թուրքիա փոխելու համար»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։

Նա ընդգծեց՝ եթե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք, ապա կարող է գնալ Բաքվի, Ստամբուլի կենտրոնում էլ ապրել։

«Ես միայն մեկ բան գիտեմ, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ծնունդ է արցախյան շարժման, և մենք իրավունք չունենք այս «կարմիր գծերն» անցնել։ Այս ամենը կանխելու համար պետք է հեռացվի Նիկոլ Փաշինյանը, և մնում է ընդդիմադիր հատվածը միավորվի հանուն Հայաստանի ու փրկության գաղափարի։

Գերմանիայում կանգնել, ասում է՝ նստեցի մեքենա, մեկ էլ «պակրիշկան» թռավ, սրան պատասխանեմ. Նախ դու նստել ես սարքին մեքենա, «Պոբեդա» մեքենա, բայց սարքել ես թուրքական սամակատ։ «Պոբեդա» հաղթանակած մեքենան սարքել ես թուրքական սամակատ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս