Չի կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու նրանց կամակատարը չդառնալ. Սերժ Սարգսյան
«Դուք պետք է շատ պարզ ճշմարտություն հասկանաք, որ կանգնում են ոչ թե անձի կողքին, այլ այն գաղափարի կողքին, որ կրում է անձը: Լևոն Տեր Պետրոսյանը շատ լավ տեսնում էր, որ այո, ես կողմնակից եմ փոխզիջման, բայց այդ փոխզիջումը չի անցնում այն նվազագույն պայմանները, որ հնարավորություն կտար Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին՝ չլինեն ստորացված, որ հնարավորություն կտար արցախցիներին՝ ապրելու Ադրբեջանի կազմից դուրս»,- «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հարցին՝ ինչո՞ւ չկանգնեց Փաշինյանի կողքին 2018թ. հետո, նա պատասխանեց. «Իսկ մենք ո՞ր գաղափարի շուրջ պետք է կանգնեինք, այն գաղափարի՞, որ ասում էր՝ ինչպես ուզում ենք, այնպես էլ բանակցում ենք, այն գաղափարի՞, որ ասում էր՝ մեզ գժի տեղ ենք դնելու՝ այս բանակցային պրոցեսը տապալենք, ու մենք սկսում ենք մեր սեփական կետից»:
Դիտարկմանը՝ մինչ դա ասելը ձեր թիմը արդեն նշում էր, որ նա եկել է հողերը հանձնելու, Երրորդ նախագահն արձագանքեց. «Ես ձեզ խորհուրդ կտամ ժամանակագրությունը լավ նայել և տեսնել, թե երբ են եղել այդ հայտարարությունները: Բացի դրանից, ես մի քանի անգամ ասել եմ ու հիմա էլ եմ ասում՝ չի կարող մարդ 40 տարի մի կերպ մտածել, 41-րդ տարում սկսել այլ կերպ մտածել: Չի՛ կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու էդ ուրիշների կամակատարը չլինել: Ակնհայտ էր դա ամբողջովին: Մենք ուղղակի մեզ զսպում էինք, ասում էինք՝ միգուցե, միգուցե, միգուցե…»:
Մանրամասները՝ տեսանյութում