Թրամփի նախկին հատուկ ներկայացուցիչը կոչ է արել Ուկրաինայում մոբիլիզացնել կանանց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով նախկին հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում կանանց մոբիլիզացնելու գաղափարին։

«Насправді MAX»-ին տված հարցազրույցում Քելոգը նշել է, որ կանանց ծառայությունը համարում է պատերազմի մեջ հասարակության մասնակցության կարևոր մաս։

Նա օրինակ է բերել իր ընտանիքը և պատմել, որ իր դուստրը ավարտել է ԱՄՆ ռազմական ակադեմիան և կռվել Աֆղանստանում, իսկ կինը եղել է դեսանտային ու մասնակցել մարտական գործողություններին Գրենադայում, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Արդյո՞ք ես կարծում եմ, որ կանայք պետք է մոբիլիզացվեն բանակ։ Իմ պատասխանը՝ այո։ Որովհետև նրանք կռվում են տղամարդկանցից ոչ մի բանով վատ։ Շատ կարևոր է, որ կանայք, որպես հասարակության մաս, անցնեն ծառայության։ Այսպես որ, ես թե՛ անձնական, թե՛ մասնագիտական մակարդակում այստեղ ընդհանրապես խնդիր չեմ տեսնում»,- հայտարարել է Քելոգը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31