Բաժիններ՝

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մերժել է այն գաղափարը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը կարող է մրցակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Financial Times (FT) թերթի հետ զրույցում:

«Եթե նայեք, թե ինչ է կատարվում Գազայում, ձեռնարկված միջոցներին և ձեռք բերված առաջընթացին, եկեք անկեղծ լինենք՝ ՄԱԿ-ը չպետք է անհանգստանա (խմբ.՝ իր ապագայի համար)», – հայտնել է Գուտերեշը բրիտանական հրատարակությանը: – Այդ մյուսները պետք է անհանգստանան, թե իրենք ինչ են անում»:

Նա պնդել է, որ ներկայիս բարդ պայմաններում կա վտանգ, որ աշխարհը կհայտնվի առճակատման մեջ:

Խաղաղության խորհուրդը ստեղծվել է հունվարին՝ Գազայի հատվածում իրադրության կարգավորման նպատակով, սակայն ենթադրվում է, որ այն նաև կզբաղվի այլ տարածաշրջաններում հակամարտությունների կանխմամբ և դադարեցմամբ: Գազայում կարգավորման առաջին փուլից երկրորդին անցումը, այդ թվում՝ անկլավում իշխանության փոխանցումը հատուկ ստեղծված տեխնոկրատական ​​կոմիտեին, ներկայում բարդացել է ՀԱՄԱՍ-ի կազմավորումների զինաթափման հետ կապված անհամաձայնությունների պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31