Բաժիններ՝

Ինչպես է շրջվել ավտոբուսը՝ ըստ Ռուսաստանի քննչական կոմիտեի

Տուլայի մարզում կազմակերպվել է այսօր գիշեր Մոսկվայից Երևան ուղևորվող ավտոբուսի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման մինչքննչական ստուգում: Այս մասին Тульская пресса գործակալությանը հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի Տուլայի մարզի մամլո ծառայությունից:

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ըստ նախնական տվյալների, 44-ամյա հայ վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը, դուրս է եկել հանդիպակաց գոտի, ապա բախվել մետաղյա արգելապատնեշին: Դրանից հետո ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտի ու աջ կողմում դարձյալ հարվածել մետաղե արգելապատնեշին ու կողաշրջվել: Մեքենան ունեցել է Հայաստանի Հանրապետության համարանիշներ:

«Ավտոբուսում գտնվել է 59 ուղևոր: Ստացած վնասվածքներից 5 ուղևոր մահացել է տեղում: 1 մարդ մահացել է շտապօգնության մեքենայում հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, ևս 1 մարդ՝ հիվանդանոցում»,- պատմել է Ռուսաստանի արդարադատության նախարարության փոխգնդապետ Զինաիդա Կամինսկայան:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մահացել է վթարի 8-րդ ուղևորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս