
«Կյանքում բացարձակ լավ և բացարձակ վատ բաներ չկան». Ֆինանսների նախարարը՝ ԵՏՄ-ի մասին

«Կյանքում բացարձակ լավ և բացարձակ վատ բաներ չկան: Հիմա ԵՏՄ-ն, իհարկե, տնտեսական մեծ միության ենք անդամակցել, պետք է կարողանանք դրանից օգտվել: Աշխարհի զարգացումները տնտեսական անկումները հո մենակ ԵՏՄ-ում չի՞»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նա ուշադրություն հրավիրեց Վրաստանի վրա, թե մեր հարևան երկիրը ինչ բյուջետային խնդիրներ ունի. «Գնահատել, թե ԵՏՄ-ից ինչքան օգտվեցինք՝շատ դժվար է: Բազմաթիվ օգուտներ կարող եմ ասել և բազմաթիվ բացասական բաներ»:
Գ.Խաչատրյանի խոսքով՝ ԵՏՄ-ից ՀՀ-ի շահաբաժինն այս պահի դրությամբ 19 մլրդ-ի աճ է ապահովել: