Բաժիններ՝

«Երկարաժամկետ օգուտները գերադասվել են այսօրեական շահից». ՀՀ վարչապետ

«ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի hիմքում դրվել են առաջին հերթին իրատեսականության և կայունության սկզբունքները»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա շեշտեց, որ բյուջեով ստանձնած պարտավորությունները պետք է իրականացվեն: Հ.Աբրահամյանի բնորոշմամբ՝ հաջորդ տարվա բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, դա է վկայում այն, որ բյուջեի ծախսերի շուրջ կեսը կազմում են առողջապահության, կրթության և սոցիալական ծախսերը: Վարչապետը նշեց, որ շարունակվելու է Լեռնային Ղարաբաղին տրվող ֆինանսական աջակցությունը:

«Հարկաբյուջետային զարգացումները ողջ տարածաշրջանում վկայում են մի բանի մասին՝ գլոբալ կառուցվածքային փոփոխությունների և կապված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճի և հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներում անմիջական բարելավումներ խոստանալը ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտցում է»,- հայտարարեց Հ.Աբրահամյանը:

Ըստ նրա՝ բազմաթիվ միջազգային կառույցների կողմից ներկայիս զարգացումները գնահատվում են ավելի ծանր, քան 2008թ. ճգնաժամը: Վարչապետը նշեց, որ հանրային բարեկեցության միակ ճանապարհը ներդրումների խթանման միջոցով աշխատատեղերի տեղծումն է, հարկ է խթանել արտադրողին և ստեղծել աճի նախադրյալներ: Նա կարևորեց հարկաբյուջետային կայունությունը՝ թե՛ մուտքերն ապահովելու, թե՛ հավասար պայմաններ ստեղծելու տեսակետից: Այս պայմաններում վարչապետը կարևորեց նաև հարկային օրենսգրքի մշակումը և նշեց ցուցումներ է տվել ֆինանսների նախարարությանը՝ մշակել եկարաժամկետ աճի խթանմանն ուղղված փաստաթուղթ, հարկատուների համար պայմանները դուրինացնել, նախատեսել հարկային ատոնությունների փոխարինում սուբսիդիաներով: Հ.Աբրահամյանը պատգամավորներին հրավիրեց հարկային օրենսգրքի քննարկումներին:

«Բյուջեի քննարկումն այն հարթակն է, որի միջոցով կառավարությունը քննարկում է իր գործունեությունը, ստանում արդյունավետ հետադարձ կապ և ընդունում ճգրտված ոորշումները: Ինչպես և նախկինում, մենք խնդիրներին նայում ենք ոչ թե այսօրեական շահի, այլ տնտեսական զարգացման հեռանկարի տեսակետից, և հնարավորի սահմաններում ձգտել ենք երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամտի գայթակղությունից»,- ասաց Հ.Աբրահամյանը՝ հույս հայտնելով, որ հանձնաժողովում արդյունավետ քննարկումներ կլինեն և երկխոսության արդյունքում կհասնեն ճիշտ և արդյունավետ լուծումների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս