Երևանի ավագանու ընտրություններում առաջադրումների վերջնաժամկետը մոտենում է. ԿԸՀ-ն ոչ մի փաստաթուղթ դեռ չի ստացել

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար դեռևս ոչ մի քաղաքական ուժ ընտրական ցուցակներ չի ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը։

«Գրանցման համար ոչ մի փաստաթուղթ դեռ չի ներկայացվել»,- ասաց նա։

Առաջադրումների վերջնաժամկետը, հիշեցնենք, ապրիլի 9-ն է։

Հ.Հարությունյանը նշեց, որ թեև շաբաթ և կիրակի հանգստյան օրեր են, սակայն ԿԸՀ-ն աշխատելու է նաև այդ օրերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930