Բաժիններ՝

900 000 դրամ` արխիվային ծառայությունների, 500 000 դրամ` 1 հրապարակման համար. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ծախսերը

Թեև այս տարվա սկզբից ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գովազդում էր, որ գնումների էլեկտրոնային համակարգ է ստեղծվել, մեկ անձից կատարվող գնումներն այսուհետ միայն հրատապության հիմքով են արվելու, և այլն, սակայն Կառավարության կայքում վերջին շրջանում մեկը մյուսի հետևից հայտնվում են մեկ անձից կատարվող գնումների հրապարակումներ, որոնցում դժվար է գտնել այդ «հրատապության հիմքը»:

Օրինակ, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն անհատ ձեռնարկատեր Աղասին Էլիզբարյանից գնել է արխիվային ծառայությունների մատուցում, որի արժեքը 900 հազար դրամ է: Թե կոնկրետ ի՞նչ պետք է անի այս քաղաքացին այդ գումարի դիմաց, պայմանագրում նշված չէ:

Նույն նախարարությունը Պետական կառավարման ակադեմիա ՊՈԱԿ-ից գնել է ընդամենը 1 պարբերական հրապարակում, որի գինը 500 հազար դրամ է:

Միաժամանակ նախարարությունը բաժանորդագրվել է նույն ակադեմիայի շաբաթաթերթին: Պայմանագրի համաձայն` նախարարությունը ստանալու է ակադեմիայի հրատարակած 5 հատ շաբաթաթերթ` յուրաքանչյուրը 5000 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս