Բաժիններ՝

Ե՞րբ է սպասվում էլեկտրաէներգիայի և գազի սակագների փոփոխություն

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեց գազի և էլեկտրաէներգիայի սակագներին.

«Այս տարի մենք նվազեցրել ենք թե՛ էլեկտրաէներգիայի, թե՛ գազի սակագները։ 2016 թվականի հուլիսի 1-ի՝ բնակչի համար 146 դրամի փոխարեն արդեն 139 դրամ է գազի սակագինը, ունենք սոցիալապես անապահովների խումբը, որոնց համար 100 դրամ է նախատեսված, ջերմոցների ու վերամշակող ճյուղի համար նույնպես մոտավորապես այդքան է նախատեսված։ Սրա արդյունքում ունեցանք նաև էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում, որի արդյունքում՝ ցերեկային սակագինը 46.20 դրամի փոխարեն՝ 44.98 դրամ դարձավ, իսկ գիշերայինը՝ 34.98։ Սոցիալապես անապահով խմբերի համար այստեղ ևս սահմանվեց նոր սակագին՝ ցերեկայինը՝ 40 դրամ, գիշերայինը՝ 30 դրամ»։

168.am-ը հետաքրքրվեց՝ առաջիկայում սակագների փոփոխություն չի՞ նախատեսվում։ «Եթե շուկայում բալանսի էական փոփոխություն նկատվի, կլինի, բայց ներկա պահին դեռ վաղ է այդ մասին խոսել»,- պարզաբանեց նա։

Նա նաև նշեց, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճ է գրանցել, ինչի շնորհիվ նաև արտահանումն է ավելացել. «Արտահանումը դեպի Վրաստան առաջին եռամսյակում կազմել է 56 մլն, և ապրիլին ևս 40 մլն արտահանում կիրականացվի։ Սա նոր շուկա է մեզ համար։ Օրինակ՝ նախորդ տարվա այս ժամանակահատվածում Էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Վրաստան կազմել է 0։ Այսինքն՝ բավականին դրական միտումներ ունենք։ 2016 թվականի ընթացքում կրճատվել են ՀԷՑ-ի կորուստները, ավելացել է հիդրոէներգետիկայի մասնաբաժինը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս