Հայաստանում Visa քարտերի քանակը նվազել է, MasterCard-ինը՝ ավելացել
2016 թ. վերջի դրությամբ, հաճախորդներին վճարային քարտեր են տրամադրել և սպասարկել ՀՀ տարածքում գործող 15 առևտրային բանկեր: Ընդ որում` բոլոր բանկերն էլ անդամակցում են ԱրՔա քարտերով վճարումների միասնական համակարգին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի տարեկան հաշվետվությունից։
Շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 1.5 մլն: Ինչպես տեսնում եք, Visa քարտերի քանակը 2016-ին նվազել է, սակայն այս քարտերը շարունակում են մնալ ամենատարածվածը։
ԱրՔա քարտերը քանակով երկրորդն են՝ չնայած նվազման։
MasterCard քարտերի քանակը 2016 թվականին աճել է և գերազանցել 400 հազարը։
Ըստ ԿԲ տվյալների՝ 2016 թվականին ՀՀ տարածքում վճարային քարտերով իրականացվել է 1 տրլն 381.8 մլրդ դրամի գործառնություն:
Քարտերով անկանխիկ վճարումների ծավալն ավելացել է 29.6%-ով և կազմել 208.1 մլրդ դրամ: Նշված անկանխիկ գործառնությունների ծավալում ինտերնետ միջավայրում իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 84.6 մլրդ դրամ (այդ թվում` էլեկտրոնային առևտուր` 23.0 մլրդ դրամ, քարտից քարտ փոխանցումներ` 59.4 մլրդ դրամ):
Ընդ որում` քարտերով իրականացված անկանխիկ վճարումների (այդ թվում՝ ինտերնետ գործառնությունները) տեսակարար կշիռն ընդհանուր քարտային գործառնություններում 2015 թվականի համեմատ աճել է 3.3 տոկոսային կետով և կազմել 15.1%: