«Ծառուկյան դաշինքի» 6 ներկայացուցիչներ ներկայացել են ԿԸՀ (ուղիղ միացում)

Քիչ անց ԿԸՀ-ում տեղի կունենա նիստ, որտեղ պետք է քննարկվեն քաղաքական ուժերի ներկայացուցիչների կեղմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները։ Այս պահի դրությամբ «Ծառուկյան դաշինքից» ԿԸՀ եկել են Արարատ Զուրաբյանը, Մանուկ Սուքիասյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Խաչիկ Մանուկյանը, Հրանտ Դավթյանը, Նապեոլոն Ազիզյանի օգնականը։ Լրագրողների հետ զրույցում Մուշեղ Սաղաթելյանը հայտարարեց, որ մանդատից հրաժարվելու դիմում չի գրել։

Հարցին՝ թե ո՞վ է գրել այդ դիմումը՝ Սաղաթելյանը պատասխանեց.՝ «Թուլաթը։  Չեմ հրաժարվում մանդատից, ոնց ասեմ հրաժարվում եմ։ Փոփոխություն է տեղի ունենում»,- ասաց Սաղաթելյանը խոստանալով խարդախի անունը բացահայտել ԿԸՀ-ի նիստից հետո։

Տեսանյութեր

Լրահոս