
Պետգույքի կառավարման վարչությունը վաճառքի է հանել «Արաքս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 80 տոկոսը

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13–ի թիվ 396-Ա որոշումը` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը հանդիսանալով «Արաքս» ՓԲԸ-ի (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 37/8) 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի լիազոր մարմին նախապատվության իրավունքով առաջարկում է ընկերության 20 տոկոս ոչ պետական բաժնեմասի բաժնետերերին գնել «Արաքս» ՓԲԸ-ի 80 տոկոս պետական սեփ ականություն հանդիսացող բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրն իր ունեցած բաժնեմասին (տոկոսին) համապատասխան:
«Արաքս» ՓԲԸ-ի 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում՝ 134 118 000 (հարյուր երեսուն չորս միլիոն հարյուր տասնութ հազար դրամ) դրամ:
Առաջարկվող բաժնետոմսերի ընդհանուր քանակը կազմում է 1769600 հատ բաժնետոմսերը, յուրաքանչյուրը 1 դրամ անվանական արժեքով:
Առաջարկը ընդունելու դեպքում անհրաժեշ է առնվազն 3 օր առաջ գրանցվել ընկերությունում՝ բաժնետերերի ժողովին մասնակցելու համար:
Ընկերության բաժնետերերի ժողովը տեղի կունենա 2017 թվականի հունիսի 12-ին, ժամը 11:00-ին Տիգրան Մեծի 4 հասցեում:
Անհրաժեշտ է, որ բնակության վայր փոխած քաղաքացիներին ներկայացնեն նոր բնակավայրի հասցեն:
Մահացած բաժնետերերի դեպքում ներկայացնել ժառանգությունը հավաստիացնող փաստաթղթեր: