5 տարեկան Սրբուհին ճմրթված թղթի վրա նկարելով` ինչ-որ մանկական երգ է երգում: «Անկյանք» ձայնի ելևէջներն աստիճանաբար նվաղում են, երբ երգելուն զուգահեռ` հոր՝ ավելի բարձր հնչող գանգատներն է լսում: Հայրը կյանքից նույնքան դժգոհ է, որքան ինքը` նկարելուն անհարմար ճմրթված թղթից, որից ինչքան էլ փորձում է փոքրիկ մատներով հարթ մակերես ստանալ, միևնույն է` գունդուկծիկ թղթի համառությունը նյարդայնացնում է Սրբուհուն, ով, ամեն դեպքում, իր ուզած պատկերը չստանալուց հիասթափված` դադարում է նկարել:
Պետությունը մի կողմից՝ պետական համակարգում աշխատող յուրաքանչյուր աշխատողի մաքուր աշխատավարձն ավելացնում է 2500 դրամով, մյուս կողմից՝ մասնավոր հատվածի յուրաքանչյուր ցածր աշխատավարձ ստացող աշխատողից ստանում է լրացուցիչ 2500 դրամի հարկեր։
«Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» այս պատմությունը շատ նման է նորակառույց շենքերում մեկից ավելի գնորդների վաճառված բնակարանների պատմությանը:Մի դեպքում` իշխանական օլիգարխներն են շենքեր կառուցել ու բնակարանները վաճառել մեկից ավելի «սեփականատերերի», մյուս դեպքում` իշխանությունն ընդդիմադիր «նախագծի» շրջանակներում հատկացրել է 5 մանդատ, որի սեփականատերերի թիվն ակնհայտորեն անցնում է 5-ից:
«Փուչիկների գործով» մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի կնոջ` Մարինե Բոզոյանի «168 ժամ»-ին տված հարցազրույցը փոխել է գործի ընթացքը: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը medialab.am-ի հետ զրույցում նշել է, որ հարցազրույցը, որի ընթացքում կինը նոր մանրամասներ է հաղորդում տեղի ունեցածի մասին, դատախազության համար բավարար հիմք է դատարան միջնորդագիր ներկայացնելու և գործի նոր քննություն իրականացնելու:
Այսօր խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կողմից նույն խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանին, դե ֆակտո, խմբակցությունից հեռացնելուց հետո վերջինս հայտարարեց, որ, թեև այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանին նախագահական ընտրություններում սատարել-չսատարելու հարցադրում «ուղղակի չարժե անել», սակայն, եթե «Ժառանգության» ղեկավարը չշեղվի իր նախընտրական ծրագրից, «Ազատ դեմոկրատները» քննարկեն նրան պաշտպանելու հարցը:
Իշխանությունը համոզված է, որ ընտրություններում ԲՀԿ-ն պաշտպանելու է Սերժ Սարգսյանին և չի մրցելու ՀՀԿ-ի հետ, այսինքն` Մարտուն Գրիգորյանի ընտրական թիմն աշխատելու է Ս. Սարգսյանի համար, կամ համոզված է, որ անգամ ԲՀԿ-ի` սեփական թեկնածու ունենալու դեպքում, Մարտուն Գրիգորյանը կաշխատի Սերժ Սարգսյանի համար:
«Մենք արդեն այն սահմանին ենք, որ պետք է հասկանանք՝ մեր ցավը որն է, մեր խնդիրը որն է, և գտնենք այդ խնդիրների լուծման բանալին»,- ասում է գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Երևանյան վաճառակետերում վաճառքի է հանվել Հայաստանի օդը`«Օդ Հայաստանի» մակնշմամբ: Այն վաճառվում է պահածոյի թիթեղյա տուփերով: Քաշը, ինչպես նշված է տուփի վրա` 1 խորը շունչ, իսկ 1 տուփի գինը 1600 դրամ է: Տուփի վրա գրված է նաև կիրառման ձևը, այն է` «կիրառել կանոնավոր կերպով` Հայաստանի սահմաններից դուրս գտնվելու ընթացքում, և 2` կարոտախտի ախտորոշման դեպքում»:
Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների համար դրական, այսինքն` ՀՀ պետական շահերից բխող քայլ կատարելու համար ստիպված են եղել հերթական զիջումը կատարել ՀՀ ինքնիշխանության հաշվին: Արտաքին քաղաքական ասպարեզում «խորամանկ» թվացող այս գործելաոճն իրականում արտահայտում է մեր իշխանությունների, դժբախտաբար, այդպիսով նաև՝ պետության խեղճությունն արտաքին աշխարհի առաջ:
Աշտարակ քաղաքի բնակչուհի Նունե Մաղաքյանը «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում ենթարկվել էր կիստայի հեռացման վիրահատության: Նունե Մաղաքյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը պնդում է, որ վիրահատությունն այնուհետև ընդլայնվել է. բժիշկ Օկոևն, ըստ Տիգրան Աթանեսյանի, առանց կնոջը կամ նրա հարազատներին տեղյակ պահելու, հեռացրել է կնոջ արգանդն իր հավելումներով:
Երկու տարի առաջ Սպիտակ քաղաքի իմ տեսած տնակը նույն տեղում է: Իմ տեսած տնակում ապրող յոթ երեխաները նույն երեխաներն են: Իմ տեսած տնակում ապրող յոթ երեխաների մայրն իմ իմացած Նարինե Եղիազարյանն է:Ինձ արդեն ծանոթ Սպիտակ քաղաքի բազմազավակ մայր Նարինե Եղիազարյանն այսօր էլ խնդիրներից խոսելիս` աչքերը լցնում է: Երկու տարի առաջ տեսած արցունքոտ այդ աչքերը նույնն են: Երկու տարի առաջ երեխաների հայրը սարերում ուրիշների ոչխարներին էր պահում, որ յոթ երեխաների հացը հասցներ:
Հեղափոխությունը նրանց համար դարձավ յուրօրինակ «քավարան», և ստացվեց այնպես, որ կարելի էր 10 տարի ծառայել բռնատիրությանը, օգտվել դրա բարիքներից ու մի ակնթարթում «մաքրվել անցյալից»: Նույնը, մեծ հաշվով, կարելի է ասել նաև Վարդան Օսկանյանի պարագայում: Այն տարբերությամբ, որ հիմա Հայաստանում հեղափոխական իրավիճակ չէ, նախկին արտգործնախարարն էլ երկրի մասին իր մտահոգությունները հնչեցնում է ոչ թե հրապարակում, այլ վիրտուալ տարածությունում:
Պետությունը պետք է խթանի առաջա՞րկը, թե՞ պահանջարկը: Այդ հարցը տարբեր առիթներով շատ է շրջանառվում, սակայն սա նման է հավի և ձվի պատմությանը. վերջնական պատասխան դժվար է գտնել:
168.am-ի տեղեկություններով, վերջին շրջանում ծայրաստիճան սրվել են ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նույն խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հարաբերությունները: Նրանց տարաձայնությունները գաղափարական և քաղաքական դրդապատճառներ ունեն և պայմանավորված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ ունեցած տրամագծորեն հակառակ մոտեցումներով:
168.am-ի ԲՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցության վերնախավի հետ վերջին հանդիպման ժամանակ բացառել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն կարող է առաջադրել Վարդան Օսկանյանին:
Երբ մենք՝ հայերս, մշակույթ ունեինք, մյուս ազգերը ծառից ծառ էին թռչում։ Այնպես որ, հիմա, երբ մյուսներն էլ մշակույթ ունեն, մենք հանգիստ խղճով կարող ենք ծառից ծառ թռչել։ Այս կատակը գնալով իրականություն է դառնում. դրանում համոզվելու համար բավական է անգամ աչքի անցկացնել վերջին մի քանի օրվա և հատկապես երեկվա լրահոսը։
Մարդիկ չեն ցանկանա ապրել հին օրենքներով, հին մոտեցումներով: Վերջին մի քանի տարում Վրաստանում 2 հազար ավտոկայանատեղի է փակվել, և 4 հազար մարդ անգործ է մնացել, քանի որ այն ժամանակ մարդիկ իրենց մեքենան չէին կարող իրենց բակում կայանել, որովհետև գիտեին, որ կգողանան, ստիպված վճարովի ավտոկանգառում էին կանգնեցնում: Հիմա նման խնդիր չկա. ամեն մարդ ապահով է իր ունեցվածքի համար: Մի՞թե մարդիկ կհանդուրժեն հնի վերադարձը, չեն հանդուրժի, որ ապրեն նախկին վախերով և սարսափներով:
Ութ տարեկան Վլադիսլավը մինչև անցյալ տարի երազում էր բժիշկ դառնալ, որովհետև իր անուն-հայրանունը գեղեցիկ է հնչում, մասնավորապես` բժշկի մասնագիտությունը կրող մարդուն դիմելիս` Վլադիսլավ Լվովիչ: Ուրեմն` Վլադիսլավ Լվովիչը մինչև անցյալ տարի այնքան էր սիրել այդ դիմելաձևը, որ ամեն ինչ անում էր, որ բժիշկ դառնար ու իրեն այդպես դիմողներին մասնագիտական օգնություն ցուցաբերեր:
Ըստ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի խոսքերով, այս տարվա վերջում Հայաստանի արտաքին պետական պարտքը կկազմի 3.8 մլրդ դոլար, իսկ 2013 թ. վերջում՝ 4 մլրդ դոլար: Ստացվում է, որ հաջորդ տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքն ավելանալու է ընդամենը 200 միլիոն դոլարով։ Մինչդեռ նախկինում խոսք էր գնում 1, իսկ հետո նաև՝ 2 միլիարդի մասին։
Վ. Օսկանյանի նշած բոլոր խնդիրները՝ անորոշությունը, հույսի և արդարության բացակայությունը, առկա էին նաև այն ժամանակ, երբ ինքը ԱԳ նախարար էր: Ավելին, այդ խնդիրները ոչ միայն լուծում չեն ստացել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, այլև ավելի են խորացել: Իսկ հոդվածի սկզբում նշված պատմությունը տեղի է ունեցել հենց Ռ. Քոչարյանի օրոք:
Եթե որևէ մեկը ցանկանում է իրականում ապահովել ազատ ու արդար ընտրություններ, ապա պետք է ոչ թե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարի, այլ պայքարի ընտրակաշառքի, այն բաժանողների դեմ:Հիմա, սակայն, ՀԱԿ-ը պայքարում է երկու խոշոր ընտրակաշառատուներից միայն մեկի` ՀՀԿ-ի դեմ, ամեն կերպ նպաստելով մյուսի` ԲՀԿ-ի բարգավաճմանը: Այսինքն` մեծ հաշվով, հանդես գալով ընտրակաշառքի, ընտրությունների կեղծման դեմ, ՀԱԿ-ը միաժամանակ նպաստում է դրանց` բացահայտ կամ «վերլուծաբար» աջակցելով ԲՀԿ-ին: Այդ դեպքում ընտրական օրենսգրքի փոփոխությունները դառնում են ընդամենը «պարապ ժամանակի զբաղմունք»:
«Պուտինի սատարումը» հնարավորություն կտա իշխանությանն այլևս չսպասել ԲՀԿ-ի սատարմանը: Հակառակը` «Պուտինի սատարմամբ» կարելի է քրեական գործեր հարուցել այդ նույն սատարումին սպասող ԲՀԿ-ի ներկայացուցիչների նկատմամբ: Հետաքրքիր է` ինչպե՞ս կարձագանքեին իշխանությունները, եթե Արա Աբրահամյանն ու իր կառույցները հայտարարեին ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ որևէ այլ` իշխանության համար վտանգավոր թեկնածուի սատարելու մասին: Բնականաբար, կհայտարարեին, որ դա Հայաստանի ներքին գործերին միջամտելու չարակամ փորձ է, և նրա նկատմամբ կկիրառեին «Գնա տնից» ծրագիրը:
Մինչ Գագիկ Ծառուկյանը հապաղում կամ գուցե ժամանակ է ձգում, իշխանությունն ինտենսիվորեն աշխատում է նրա շուրջ «օղակը սեղմելու» ուղղությամբ: Բացառված չէ, որ ինչ-որ պահից Սերժ Սարգսյանը որոշել է, որ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի աջակցությունն իրեն պետք չէ, և անում է ամեն ինչ՝ Ծառուկյանին այնպես թուլացնելու համար, որ նա այլևս չմտածի մեծ հավակնությունների մասին, կամ որպեսզի այդ «թուլացումը» դառնա խաղաքարտ`Ծառուկյանի առաջադրման համար:
Իրականությունն այն է, որ Հայաստանը, ՀՀ քաղաքացիները կորցրել են առնվազն 4 տարի ժամանակ, որը որևէ խորհրդակցությամբ կամ ձերբակալությամբ վերադարձնել հնարավոր չէ: Ժամանակը, ի տարբերություն «ատկատներով» բյուջեից գրպանված փողերի, վերադարձման ենթական չէ:
Քաղաքականությունը նաև սխալներ գործելու ու այդ սխալներն ուղղելու արվեստ է: Եվ Տեր-Պետրոսյանը կարող է ուղղել իր սխալը` առաջին հերթին այդ մասին խոստովանելու ճանապարհով: Առանց դրա Կոնգրեսը` Լևոն Տեր-Պետրոսյանով ու, առավել ևս, առանց նրա` կամ վերջնականապես կքայքայվի, կամ կհայտնվի մարգինալ վիճակում:
168.am-ի տեղեկություններով, ռուսական «Роснефть» ընկերությունը ցանկություն ունի մտնել բենզինի հայկական շուկա և այդ հարցով արդեն դիմել է համապատասխան օղակներին։ Բանն այն է, որ թեպետ մեր երկրում թղթի վրա մրցակցություն է, սակայն հատկապես էներգակիրների ներկրման ոլորտը խիստ քվոտավորված է, և պատահական մարդիկ Հայաստան վառելիք չեն կարող ներմուծել։
Այս համաժողովն իսկապես խորհրդանշական է: Այն առումով, որ ներկայումս ՀՀ-ի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կարող է դառնալ «ՌԴ տարածաշրջաններից մեկը»` բառի ուղղակի կամ փոխաբերական իմաստով:
2009, 2010 և 2011թթ. կայքերի ստեղծման, վերամշակման և սպասարկման համար ամենաշատ գումարը ծախսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 18.214.100 ՀՀ դրամ և 10.300 ԱՄՆ դոլար: Նախարարության ծախսած ընդհանուր գումարը ՀՀ դրամով հավասար է մոտավորապես 22.334.100 ՀՀ դրամի:
Սերժ Սարգսյանը երկար տարիներ միշտ զբաղեցրել է բարձր պաշտոններ և փորձառու գործիչ է։ Միամտություն կլիներ կարծել, թե «պատժիչ» գործելաոճի վտանգներն ու հետևանքները հաշվարկած չի լինի։ Ու եթե գնացել է այս քայլին՝ սեփական թիմում թշնամիներ ձեռք բերելու ռիսկին, ապա դա նշանակում է, որ չափազանց լավ է ճանաչում այդ թիմին։ Հանգիստ է, քանի որ գիտի՝ թիմն ընդունակ չէ ընդվզման։
Արմանը մեկ շաբաթ ապրելով մանկատանը` գիշերներն աչքերը բաց է լուսացրել: Իր ու մոր տարածության մեջտեղում հայտնված տագնապը թափառում էր իր ու մոր արանքում: Վախից մեկ-մեկ կյանքից առաջ էր ընկնում, ու մարմնի սարսուռով զգում էր մենակության մեջ հայտնված մոր վերջին շունչը: Մանկատան պատերի մեջ հայտնված Արմանը շնչահեղձ էր լինում, երբ հանկարծ կյանքից առաջ էր ընկնում ու մորը կորցնելու վախի մղձավանջներից չէր կարողանում ազատվել: Մայրը` Մարինեն, որդուն մանկատուն ճանապարհելուց հետո, ինքն իրեն չներելու բարդույթից, ողբում էր: Ուզում էր 12 տարեկան որդուն պաշտպանել իր մահից: