Բաժիններ՝

Նուբարաշենի աղբավայրում բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ, ծխի ծավալը նվազել է. ՆԳՆ

ՆԳՆ փրկարար ծառայությունը ներկայացրել է վերջին տվյալները Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի վերաբերյալ։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, ժամը 23։00-ի դրությամբ, փրկարար ծառայությունը՝ համագործակցելով քաղաքապետարանի աշխատակիցների հետ, շարունակում է հրդեհաշիջման աշխատանքները․ օգտագործվել է շուրջ 550 տոննա ջուր և իրականացվել է շուրջ 350 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։

Բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ, ծխի ծավալը նվազել է: Ողջ գիշեր շարունակվելու են ակտիվ աշխատանքները․ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի վերաբերյալ։

Օպերատիվ արձագանքման արդյունքում արդեն առաջին ժամերին հրշեջ-փրկարարներին հաջողվել է սահմանափակել կրակի տարածումը՝ մոտ 2 հա մակերեսով կենցաղային աղբի այրման գոտում:

Առաջին օրերին ներգրավվել են 6 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ և 29 փրկարարական ծառայող, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի 11 բեռնատար, 2 ջրատար և 5 ինժեներական տեխնիկա։ Հրդեհի վայր է տեղափոխվել 55 բեռնատար հող և մղվել շուրջ 50 տոննա ջուր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս