Բաժիններ՝

«Եթե այսօր որևէ մեկն ավելի էժան գազ տրամադրի, ՀՀ-ն այդ հնարավորությունից կօգտվի». Ռոբերտ Նազարյան

«Գազպրոմի» հետ գազային պայմանագրի վավերացումից հետո ՀՀ պաշտոնյաները կարո՞ղ են բանակցել որևէ ածխաջրածին գնելու մասին, եթե վաճառողը «Գազպրոմը» չէ, օրինակ՝ Իրանից, օրինակ՝ գազ: Նման հարց այսօր ԱԺ նիստում ՀԾԿՀ 2016 թվականի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին ուղղեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Ռ.Նազարյանը դրական պատասխան տվեց. «Գազպրոմի հետ կապված այս պայմանագրում այն դրույթները, որոնք ամրագրված են, ինչըվավերացվել է ԱԺ-ում, պետք է պահպանել և շարունակել գնալ առաջ: Իմ կարծիքով՝ եթե այսօր որևէ մեկն ավելի էժան, ավելի լավ պայմաններով տրամադրի գազ, բնականաբար, մենք այդ հնարավորությունից կօգտվենք՝ անկախ այդ պայմանագրից»:

Գ.Ջհանգիրյանը, սակայն, կասկած հայտնեց, որ կարող ենք ազատորեն այլ աղբյուրներ փնտրել և օգտվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս