
Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրանցում է բարձր արդյունքներ։ Վարազդատ Լալայանը երկամարտում հավաքել է 461 կգ և դարձել աշխարհի կրկնակի չեմպիոն:
Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել է 187 կգ և նվաճել բրոնզե մեդալ։ Հրում վարժությունում նա ֆիքսել է 220 կգ արդյունք։ Երկամարտի ընդհանուր 407 կգ-ով Կարապետյանը զբաղեցրել է 4-րդ տեղը։
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում ձախողել է 185 և 187 կգ մոտեցումները և չի մասնակցել հրում վարժությանը։
Կանանց մրցույթում Աննա Ամրոյանը 77 կգ քաշայինների B ենթախմբում պոկել է 100 կգ և հրել 130 կգ՝ երկամարտում հավաքելով 230 կգ։ Նա այդ ենթախմբում գրավել է 4-րդ տեղը։
88 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 160 կգ և դարձել 7-րդը։
Իսկ 71 կգ քաշային Գոռ Սահակյանը պոկում վարժությունում դարձել է փոխչեմպիոն՝ բարձրացնելով 150 և 154 կգ։