Օգոստոսի 1-ին էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի՞

«Օգոստոսի 1-ին 28 մլրդ դրամը էլեկտրաէներգիայի սակագնից դուրս կգա: Իսկ էլեկտրաէներգիայի գինը կնվազի՞, թե՞ չի նվազի, այդ հարցին ես կկարողանամ պատասխանել մի երկու ամիս հետո, որովհետև սակագինը միայն դրանով չի»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկայնի հարցին՝ արդյոք էներգետիկ համակարգում ֆինանսական ճեղքվածքի փակվելուց հետո հոսանքը կէժանանա՞:

Ըստ Ռ.Նազարյանի՝ սակագինը պայմանավորվում է մի քանի գործոններով, իսկ այս տարի լուրջ խնդիրներ կան, նախ՝ սակագինը վերանայելու ժամանակ դոլար-դրամի փոխարեժեքը, էներգետիկ համակարգի հաշվեկշիռն ինչպիսին կլինի, այդ թվում՝ ջրերն ու ԱԷԿ-ի աշխատանքի կանգը: ՀԾԿՀ նախագահի խոսքով՝ ատոմակայանն այս տարի նորմատիվից 3 ամիս ավելի ժամկետով է դադարեցնելու աշխատանքը, որպեսզի կայանի կյանքը 10 տարով երկարացնելու աշխատանքները կատարվեն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29