Բաժիններ՝

ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների համար այլևս ԱԱՀ չի գանձվի

Այսօր ՀՀ կառավարությունը հաստատվեց որոշոման նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում: Առաջարկվում է Եվրասիական տնտեսական միությունից ֆիզիկական անձանց կողմից ներկրվող ավտոմեքենաների համար ավելացված արժեքի հարկը չգանձել:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ խնդրելով նախագիծն անհետաձգելի ճանաչել, ինչպես նաև երկու օր ժամանակ տրամադրել՝ վերջնական մշակելու համար: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Քաղաքացին տարին մեկ մեքենա կարող է ներկրել իր օգտագործման համար և ազատում ենք: Օրենքով դա պիտի ազատվեր 2017թ. հունվարի 1-ից: Հիմա մենք կրճատում ենք այդ ժամկետը»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս