Բաժիններ՝

Հրաձգություն Միսիսիպիում. դպրոցական մրցախաղի ժամանակ. զոհվել է 4 մարդ, վիրավորվել 12-ը

Չորս մարդ զոհվել եւ առնվազն 12 հոգի վիրավորվել է շաբաթ օրը վաղ առավոտյան ԱՄՆ Միսիսիպիի նահանգի Լիլանդ քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։

Լիլանդի քաղաքապեը Ջոն Լին CBS News-ին տեղեկացրել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ, չորս վիրավոր օդով տեղափոխվել է տեղի հիվանդանոցներ։

Ներկա պահին նրանց վիճակի մասին տեղեկություն չի ստացվել։ Կասկածյալներ չկան, հետաքննությունը շարունակվում է։ Լիի խոսքով՝ հրաձգությունը տեղի է ունեցել գլխավոր փողոցում։

Նրա խոսքով՝ մարդիկ քաղաք էին եկել Լիլանդի միջնակարգ դպրոցի խաղը դիտելու, որը նվիրված էր տուն վերադարձին։ Լիլանդի դպրոցական օկրուգի կայքում տեղեկացվել է, որ Լիլանդի միջնակարգ դպրոցը պետք է մրցախաղն անցկացներ Չառլսթոնի միջնակարգ դպրոցի հետ։

Լիլանդը ոչ մեծ քաղաք է Վաշինգտոնի օկրուգում։ 2020թ. մարդահամարի տվյալներով՝ այնտեղ ապրում է մոտ 4 000 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031