«Ինչքա՞ն եկամուտ եք ստացել այս համարների վաճառքից ». Հովիկ Աբրահամյանը՝ փոխոստիկանապետին

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց նախագիծը, որով առաջարկվում է ավտոմեքենաների համարանիշներում օգտագործել G և X տառերը: Նախագիծը ներկայացնող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն ասաց, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հետաքրքրություն ներկայացնող և մեծ պահանջարկ ունեցող համարանիշները գրեթե սպառվել են:

«Ինչքա՞ն եկամուտ եք ստացել այս համարների վաճառքից»,- հետաքրքրվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարդան Եղիազարյանն ի պատասխան ասաց, որ ստույգ չի կարող ասել այս պահին, նախորդ տարի բավական մեծ գումար է կազմել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031