Սահմանադրության տեքստը մինչև տարվա վերջ կհրապարակենք․ Փաշինյան

Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է ՀՀ-ի կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում, մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ է հրապարակվելու նոր Սահմանադրության տեքստը:

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարություններին այն մասին, որ եթե Սահմանադրությունից չհանվեն «տարածքային պահանջները», խաղաղության պայմանագիր չի կնքվի, Փաշինյանը շեշտեց՝ որ ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, իրենք շարունակելու ենք աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա:

«Մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերվող հարցեր չենք քննարկում, Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է ՀՀ-ի կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում, և դա փաստ է, այսինքն՝ նախընտրական ծրագրում արձանագրված է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, և 726,000 մարդ քվեարկել է դրա օգտին: Այլ բան, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը զուտ սովորական Սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ այնպիսին չէ, որ մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի:

ՔՊ վարչության անդամները մեր ունեցած քննարկմանը ունեին առաջարկներ, իսկ մենք էլ՝ հասկանալով, որ նախընտրական շրջան էր, և հանդարտ աշխատանքային պայմաններում չենք կարող քննարկել, որոշեցինք, որ առաջարկների ժամկետը կհետաձգենք մինչև ընտրություններից հետո, որ այնպես չստացվի, թե առանց պատշաճ քննարկումների ներթիմային ինչ-որ տարբերակ ենք հրապարակում: Հիմա ժամկետը սպառվել է, առաջարկները քննարկվել են, մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031