Գորիսում խուզարկություն է կատարվել «Սյունյաց երկրի» խմբագրի բնակարանում
Գորիսում քննիչներն առավոտյան խուզարկություն են կատարել «Սյունյաց երկիր» պարբերականի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանում:
Նշվում է, որ նրա որդին՝ Կարեն Լազարյանը, ընդդիմադիր «Միասնության թևեր» կուսակցությունից պատգամավորի թեկնածու է եղել:
Պարբերականի տեղեկություններով ՝ ոստիկանապետին օրերս հանձնարարվել է քրեական գործ հարուցել ընտրություններին մասնակցած Լազարյանի դեմ:
Մոտ մեկ ժամ տևած փնտրտուքից հետո խուզարկողները հեռացել են Սամվել Ալեքսանյանի բնակարանից։

