Իրանը քննադատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մեկնաբանություններն ԱՄՆ-Իսրայել պատերազմի վերաբերյալ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային դատապարտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի մեկնաբանությունները Թեհրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի վերաբերյալ։
«Մարկ Ռյուտեի՝ քանիցս հնչեցված խոստովանություններն այն մասին, որ Եվրոպան գիտակցաբար ներգրավված է եղել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմում, ևս մեկ անգամ հաստատում են, որ նրանք չեզոք կողմ չեն եղել այս դաժան և անօրինական ագրեսիայի ընթացքում։ Նրանք, ովքեր իրենց տարածքները, ռազմական բազաներն ու ենթակառուցվածքները տրամադրել են ագրեսիան իրականացնելու համար, չեն կարող խուսափել չպատճառաբանված ագրեսիային իրենց մասնակցության և դրա ծանր հետևանքների համար իրենց պատասխանատվությունից»,- X-ի իր էջում նշել է Բաղային:
Նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը համարել է շողոքորթություն։
«Վաշինգտոնի աչքերում անարդյունավետ կազմակերպությունը չի կարող արդյունավետ դառնալ շողոքորթության միջոցով, և ոչ էլ նման մանիպուլյատիվ շողոքորթությունը երբևէ կարող է վերականգնել շողոքորթողի սեփական ինքնահարգանքն ու անձնական ազնվությունը»,- նշել է Բաղային:
Ավելի վաղ Ռյուտեն իր աջակցությունն էր հայտնել ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա վերջին հարձակումներին՝ նշելով, որ դրանք «բացարձակ անհրաժեշտ էին»։

