«Ծանր է վիճակը». Հրաչ Բերբերյան
«Այս մի քանի օրվա եղանակային փոփոխություններն իրենց ազդեցությունը կունենան ծիրանի բերքի վրա։ Ծիրանի ռեկորդային բերքի մասին խոսել արդեն չենք կարող»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Նրա խոսքով՝ շուկայում ծիրան կլինի, քիչ քանակությամբ էլ կկարողանանք արտահանել, բայց մեծ ծավալներով արտահանման մասին խոսք լինել չի կարող։ Նա նաև հավելեց, որ եղանակային պայմաններն ազդել են նաև այլ գյուղամթերքների վրա։
«Կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատվել են, նախարարությունը որևէ գործողություն չարեց՝ բանջարեղենի ցանքատարածություններն ավելացնելու ուղղությամբ, այնպես որ ծանր է վիճակը։ Նախորդ տարվա համեմատ ունենք շեշտակի անկում»,-ասաց նա։