
«Առանց ներդրումների մենք չենք կարողանալու գնալ առաջ». Տիգրան Խաչատրյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը թավշյա հեղափոխությունից հետո այս մեկ տարում ձեռքբերում համարում է այն, որ տնտեսության բոլոր ոլորտներում մուտքն ազատ է և մրցակցությունը հավասար է:
«Սա ազդակ է, որ ժամանակն է ներդրումներ անելու, ամրապնդելու դիրքերը թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում»,- այսօր ԳԱԱ-ում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ժամանակ
Հայտարարեց Տ.Խաչատրյանը:
Ըստ նրա՝ Հայաստանը շարունակում է մնալ մեկ մարդու հաշվով ամենաքիչ էլեկտրաէներգիա արտադրող և սպառող պետություններից մեկը, ինչն անուղղակիորեն վկայում է ինդուստրիալ մակարդակի մասին, և մենք խնդիր ունենք շատ ներդրում կատարել այս ոլորտում և ներդրումեր կատարել վերականգնվող էներգետիկայի ոլորտում, միաժամանակ նաև դառնալ էներգախնայող:
«Առանց ներդրումների մենք չենք կարողանալու գնալ առաջ»,- ասաց նախարարը՝ նկատելով, որ տեխնոլոգիական ճեղքը տարբեր ոլորտներում նույնը չէ, հատկապես բաց կա գյուղոլորտում:
«Պետք է խոսել, թե ինչպես արտադրել տեխնոլոգիաներ, ոչ թե աշխարհի տեխնոլոգիաները կիրառել մեր տնտեսությունում»,- նկատեց Տ.Խաչատրյանը: