«Երբ խոսվեց, որ ՀՀ-ն կմասնակցի Սիրիայում, ԱՄՆ դեսպանությունից հայտարարություն եղավ, որ հասկանում են և խնդիր չեն տեսնում, այսինքն՝ յուրահատուկ վերաբերմունք կա Հայաստանի նկատմամբ, կտրուկ դրված հարցեր չկան՝ ՌԴ-ի կամ Իրանի հետ չաշխատել, նման պայմաններ երբեք չեն դրել, և, հուսով եմ, չեն դնի»։
2018 թվականի սեպտեմբերին Հայաստանում 12-ամսյա գնաճը (այս տարվա սեպտեմբերը՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ) կազմել է 3.5%։
«Անորակ սերմացուն դեռ շարունակում է պահեստներում մնալ, այն ներկրողներն էլ՝ ազատության մեջ: Արդյունքում պատասխան է տալիս տուժող կողմը՝ գյուղացին, որն ի դեպ, շարունակում է սերմացու ձեռք բերել՝ չպահանջելով համապատասխան փաստաթղթեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Սա մի պլատֆորմ է, որի օգնությամբ կարող ենք բալանսավորել իսլամական պետությունների հետ համագործակցությունը, որոնք ակտիվ աշխատում են Ադրբեջանի հետ, աջակցում միջազգային հարթակներում»:
«Գերմանիայում շատ մուսուլմաններ կան, դրա համար, երբ թուխ մաշկով մարդ են տեսնում՝ մտածում են՝ մուսուլման է։ Իրենք կոնսերվատիվ վերաբերմունք ունեն մուսուլմանների նկատմամբ»։
Ռուսական տիրապետության ամբողջ՝ գրեթե 100-ամյա շրջանում (1828-1918) թթ., Արևելյան Հայաստանը մնաց առանց այդ էլ՝ ոչ աշխարհի ամենազարգացած կայսրության առավել հետամնաց, չզարգացող մասերից մեկը, Ռուսաստանի յուրահատուկ կույրաղիքը՝ նույնիսկ ի համեմատություն հարևան՝ այսրկովկասյան այլ երկրամասերի:
«Հարավային Կովկասում գերտերությունների մրցակցությունը մեծացել է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով առաջիկայում ամերիկացի պաշտոնյաների ՀՀ կատարելիք այցերին։
««Սասնա ծռերը» մասնակցեն, ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն մասնակցեն, ՔՊ-ն ու «Բարգավաճը» մասնակցեն, Հանրապետականը չմասնակցի՞։ Բա, մենք էինք ասում, որ գաղափարական քաղաքական ուժ ենք, իսկ այդ դեպքում դու պետք է քո ծրագիրը ներկայացնես»։
Հայաստանի նոր իշխանությունների գործունեությունը կամ, որոշ դեպքերում, անգործությունն անորոշության են մատնել նաև Արժույթի միջազգային հիմնադրամին ու Համաշխարհային բանկին։
Դեռևս նախորդ տարի «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետարան ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկում էր մայրաքաղաքի Լենիգրադյան փողոցն անվանակոչել Արցախի ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով։
«Կարծում եմ՝ պատմական անունները պետք է վերականգնենք: Բայց, չգիտես ինչու, ասում ենք՝ թող որոշ ժամանակ էլ այսպես մնա, հետո կփոխենք: Պատմությունը պետք է կարողանանք վերականգնել»:
«Ճիշտ կլինի բոլոր առկա խնդիրները, որ արծարծվում են, մեկ անգամ ևս քննարկել և, ըստ դրա՝ ընդհանուր որոշում ընդունել։ Կքննարկեն, կասեն»:
«Եթե ունենայինք ուժեղ ընդդիմություն, ոչ թե չորս հոգանոց, ինչպես Փաշինյանն է ասում, միգուցե փողոցային պայքար Հայաստանում չլիներ»։
«Փաստն է, որ այսօր խորհրդարանում կայուն խորհրդարանական մեծամասնություն գոյություն չունի, և այս խնդիրը պետք է հաղթահարվի։ Լուծումները Սահմանադրության մեջ են, և դրանով պետք է առաջնորդվել, այլ ոչ թե՝ քաղաքական աղմուկ բարձրացնել»,- նշեց Գագիկ Հարությունյանը։
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատականող տարածքներում հայտնաբերված զենքերի փորձաքննությունն ավարտվել է, դրանք կապ չունեն «Մարտի 1»-ի իրադարձությունների հետ, համընկնում չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը։
«Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պայմանավորված է ոչ այնքան ԼՂ հակամարտության կարգավորմամբ, ինչպես շատերը մտածում են, այլ այն հանգամանքով, որ Հարավային Կովկասը գտնվում է Իրանի և Սիրիայի հարևանությամբ, որտեղ ամերիկյան կողմը բավականին սկզբունքային դիրքորոշում ունի»:
Նա նշեց, որ խոշոր կորպորացիաները հետևում են նաև «Լիդիանի» գործին, որովհետև այդտեղ կան ամերիկյան, եվրոպական բաժնետերեր, ու պետք է հասկանան, թե ինչպես է ավարտվելու այդ նախագիծը։
Նոր կառավարությունը խոստանում է ուշադրություն դարձնել երկրի արդյունաբերության զարգացմանը: Սակայն այս ոլորտի մասին որևէ ծրագիր հրապարակված չէ: Հետևաբար՝ դժվար է ասել՝ նոր իշխանությունների հայտարարությունը պարզ պոպուլիզմի դրսևորո՞ւմ է, թե՞ լուրջ մտադրություն:
Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն էր։ Գրադարանավարությունը Հայաստանի, թերևս, ամենաչգնահատված մասնագիտություններից է։ Նման իրավիճակի բազմաթիվ պատճառներից գլխավորը, թերևս, այն է, որ հայերն առանձնապես աչքի չեն ընկնում ընթերցասիրությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին այցելել էր «Արարատ» կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ և պարզել, որ երկրում կա խաղող, որը մթերվում է 430 դրամով, և այդ խաղողն աճում է Արարատյան դաշտավայրում։
Մինչ օրս ՀՔԾ-ն չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ գործով է ձերբակալել գործարարին, ինչ կաշառքի մասին է խոսքը։
«Այս պահին հասկանալի է, որ ընտրություններում առաջին տեղը կզբաղեցնի վարչապետի ղեկավարած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և հիմնական պայքարը գնալու է մյուս տեղերի համար, քանի որ Ընտրական օրենսգրքով պետք է առնվազն 4 ուժ ընդգրկված լինի ապագա Ազգային ժողովում»։
«Այսպիսի ավանդույթներ ունեցող քաղաքը կոչել Ազնավո՞ւր… մի քիչ պետք է հանգամանքները հաշվի առնենք»,- նշեց պատմաբանը:
Դ. Իոաննիսյանի խոսքով՝ հիմնական փոփոխված խաղի կանոնը ռեյտինգայինից հրաժարումն է, և դա նոր չէ, անակնկալ չի բերվում ԸՕ նախագծով, այն կար կառավարության ծրագրում, որին կողմ է քվեարկել ԱԺ-ն, ու բոլոր ուժերն արդեն ծանոթ են դրան։
«Իրան-ԱՄՆ հարաբերությունների հարցը կլինի Բոլթոնի տարածաշրջանային այցի գլխավոր թեման»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով Բոլթոնի ՀՀ կատարելիք այցի օրակարգին:
«Մենք չենք կարող հրաժարվել նախկին պարտավորություններից՝ ասելով՝ իշխանություն է փոխվել, և վերջ։ Եթե հանկարծ նման խոսք հնչի իշխանության կողմից, խոշոր ներդրողների համար մենք կհավասարվենք այն երկրներին, որոնք հեղափոխությունից հետո սկսում են ազգայնացնել կամ այլ միջոցներ ձեռնարկել արտասահմանյան ներդրողների հանդեպ»:
Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) հրապարակել է մի շարք երկրների տնտեսական աճի հոկտեմբերյան կանխատեսումները՝ ընթացիկ տարվա և 2019 թ. համար։ Կոնկրետ Հայաստանի մասով՝ ԱՄՀ-ն տնտեսական աճի կանխատեսումը վերանայել է աճման ուղղությամբ. 3.4%-ի փոխարեն՝ այս տարի կանխատեսվում է 6% աճ։
«Մեկ այլ հարց է ծագում ինձ մոտ` արդյոք ներկայիս փաստաթուղթն իր այս բովանդակությամբ հետաքրքրո՞ւմ է ՀՀ իշխանություններին: Գուցե նրանք ավելին են ցանկանում»:
«Ընդհանրապես հեղափոխության, պատերազմի դեպքում մեզ անհրաժեշտ են հերոսներ և մեզ անհրաժեշտ են որոշակի առասպելական բնույթի հերոսներ»։