
«Երևան սիթիում» ԱԱԾ ստուգումների արդյունքում գյուղմթերքը կթանկանա՞

«Չեմ կարող նման բան ասել, դա գյուղնախարարության անմիջական ենթակայության տակ չի: Պետք է նաև հաշվի առնել, որ «Սիթին» մենակ չի, շուկան է իր գինը պայմանավորում: Մենք ամսի 2-ին գյուղատնտեսական մեծածախ շուկան վերականգնում ենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե «Երևան սիթի» առևտրի ցանցում ԱԱԾ ստուգումների արդյունքում գյուղատնտեսական մթերքների թանկացում չի՞ սպասվում, եթե 5% հարկման փոխարեն 20%-ով հարկում իրականացվի:
Ըստ նրա` առևտրի ցանցը չի կարող խաղողը կամ ծիրանը վաճառել 1000 դրամով, եթե դրսում կա 700 դրամով: Ա.Խաչատրյանի կարծիքով` կարող է մարժայի հարց առաջանալ: Նա հույս հայտնեց, որ կտրուկ թանկացումներ չեն լինի: