Ի՞նչ սեփականություն ունի նորանշանակ ԱԳՆ գլխավոր քարտուղարը

ՀՀ նորանշանակ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, որը մինչ այս զբաղեցնում էր սփյուռքի փոխնախարարի պաշտոնը, բավականին սուղ տեղեկություններ է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագրում: Նա չի նշել որևէ անշարժ կամ շարժական գույքի առկայության մասին:

Տարեկան 6 մլն 680 հազար դրամ եկամուտ ստացած Վ. Մելիքյանը հայտարարագրել է 300 հազար դրամ և 45 հազար դոլար միջոցներ: Հարկային տարվա վերջում դոլարային միջոցները պակասել են 10 հազարով և կազմել 35 հազար դոլար:

Ի դեպ, 10 հազար դոլար նվիրատվություն է հայտարարագրել Վ.Մելիքյանի որդին` Դավիթը:

ԱԳՆ գլխավոր քարտուղարի դուստրը հայտարարագրել է 34 մլն 135 հազար դրամ եկամուտ, որից 3 մլն-ը աշխատավարձ է, իսկ 31 մլն 135 հազար դրամը` գույքի վաճառքից ստացված գումար:

Ուշագրավ է, որ Վ.Մելիքյանի կինը` Արմինե Դանիելյանը, որևէ եկամուտ չի հայտարարագրել, սակայն դրամական միջոցների բաժնում տարեվերջի դրությամբ նշել է 160 հազար դոլար, իսկ տարեսկզբին նշած 600 հազար դրամ և 3 հազար եվրո միջոցները տարեվերջին արդեն բացակայել են: Որևէ այլ գույք կամ ակտիվ Դանիելյանը չի նշել:

Տեսանյութեր

Լրահոս