Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը մի շարք մտահոգություններ հայտնեց նոր կառավարության գործունեության վերաբերյալ:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատրաստ չէ որևէ պատասխան տալ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, սակայն գտնում է, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունը չի պարտադրում ընտրություններ:
«Նախարարներն իրենց այցով հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատված՝ հստակ ուղերձ հղեցին»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Հայաստանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման բոլոր ներքին ընթացակարգերն իրականացրել է»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Անկեղծ ասեք՝ վերջին 3-4 տարում կենսաթոշակ ավելացնելու հնարավորություն եղե՞լ է, թե՞ ոչ»,- հարցով հիմնական զեկուցողին դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
«Դա կարևոր հայտարարություն էր և դա միշտ է ասվել, որ մինչև Արցախը չմասնակցի բանակցություններին, առաջընթաց անհնարին է: Դա նոր չէ, դրա մասին համանախագահները միշտ ասել են, որ ուշ, թե շուտ Արցախը պետք է բանակցի»:
Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս պայմաններում դժվար է Հայաստանի համար վտանգ պատկերացնել սահմանի այս հատվածից, քանի որ ցանկացած սադրանք այստեղից դեպի Հայաստան՝ կդիտարկվի Ռուսաստանի դեմ քայլ»:
«Ես կարծում եմ` այս պահին այդ մասին շատ բան ասել հնարավոր չէ, տեսնենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Ես մի քիչ հեգնանքով կարող եմ ասել, որ պետք է նայենք, թե խոսքը փոփոխությունների՞, բարեփոխումների՞, թե՞ հեղափոխության մասին է: Ապագան ցույց կտա»:
«Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները միշտ էլ եղել են Հայաստանի տնտեսության թույլ կետերից մեկը, քանի որ առկա պոտենցիալը չենք կարողացել լիարժեք օգտագործել»:
Հայաստանի մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի: Այս մասին այսօր ՀՀ նախագահական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ նոր կառավարության համար շարունակում է առաջնահերթ խնդիր մնալ արտահերթ ընտրությունների անցկացումը: ՀՀ նախագական նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ապրիլի 22-23-ից սկսված տասնյակ հազար քաղաքացիների կողմից եղել է ավանդների խզում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը
«Կա մի երկիր, որը համարում է մեզ իր թշնամին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ նախագահի խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:
«Ընդդիմությունից իշխանություն գալու պարագայում փոխվում է պատասխանատվության բեռը: «Ելքը» որպես ընդդիմություն ի՞նչ էր ասում. ասում էր` կան խնդիրներ և գործող կառավարությունը, փաստորեն, ի վիճակի չէր եղել տարիների, ամիսների ընթացքում լուծել այդ խնդիրները»:
Հայաստանում արտահերթ խորհդարանական ընտրությունների հարցը քննարկելի է: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ««ազգ-բանակ» հայեցակարգը սխալ է, և ազգը դրա կարիքը չունի», ինչը, ըստ Վ. Վարդանովի, անընդունելի է:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2018 թվականի առաջին եռամսյակի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալները։
Մայիսի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը:
Ստվերի հարկումից հետո հնարավոր է կարճաժամկետում գեներացնել առնվազն 180 մլն ԱՄՆ դոլար (86 մլրդ դրամ)-մոտ 2400 դրամ ամսական մեկ բնակչին
Հայաստանյան հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ հանդիպման ժամանակ Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է առավել վճռական ու թիրախավորված փուլ, և շուտով կոռուպցիայի դեմ պայքարող նոր մարմին է ստեղծվելու:
Ֆրանսիական լազուրի ափին մայիսը մեկնարկեց Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնով, որն այս տարի ազդարարվեց ֆրանսիական կինոյի դասական Ժան Լյուկ Գոդարի «Խելագար Պիերոյի» նույնչափ խելագար համբույրով…
«Թավշյա հեղափոխություն» անվանված վերջին օրերի իրադարձությունները հուշում են վերոնշյալ թեմայի արդիականության մասին։ Եթե չհասկանաս այս թեմայի ողջ խորությունը, ապա անհնար կլինի փոխհարաբերությունների այս համակարգի առավելություններն ու թերությունները բացահայտելը»։
Մինչև առաջ անցնելը, խորհուրդ կտամ կարդալ Նոբելյան մրցանակի դափնեկիր, տնտեսագետ Փոլ Կրուգմանի հոդվածից մի հատված։ Այն վերնագրված է «Երկիրը ընկերություն չէ»։
«Որպեսզի դատարաններն իրականում իրականացնեն արդարադատություն, միայն անկախությունն այն իմաստով, որ իշխանությունները նրանց հրահանգներ չեն տալիս, բավարար չէ»:
«Այստեղ ցանկացած գործողություն Ադրբեջանին է դնելու վտանգի տակ, քանի որ սա ըստ էության ՀԱՊԿ-Ադրբեջան սահման է, ցանկացած հարված կդիտարկվի՝ հարված ՀԱՊԿ-ին, հատկապես՝ Ռուսաստանին: Բայց հասկանալի է, որ սա ռազմավարություն է, հայտարարությունները ճնշումներ են հայկական կողմի նկատմամբ»:
«Հայաստանի կողմից բանակցող է փոխվելու, ամենայն հավանականությամբ, բանակցություններում Հայաստանը ներկայացված կլինի Փաշինյանի տեսքով, նա նման բանակցությունների փորձ չունի, Ադրբեջանը հույսեր է կապում, որ կկարողանա ինչ-որ զիջումներ կորզել…»:
«Թեև «Ոսկե Ծիրանն» իմ նախընտրելի փառատոներից է, և ես աշխատում եմ բաց չթողնել այնտեղ լինելու առիթը, բայց այս տարվա համար ոչինչ ասել չեմ կարող»:
Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո հանրային մեծ սպասումներ են առաջացել նոր իշխանություններից, ընդ որում՝ թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրի մեր հայրենակիցների մոտ:
«ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունը տեղին էր, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ադրբեջանական մամուլում շրջանառվում են ակտիվ տեսակետներ, հորդորներ ՀՀ նոր ղեկավարությանը, որպեսզի հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի ուրվագծած բանակցային սցենարով»: