Մարտին Սարգսյանը չի երաշխավորում, որ կադաստրի համակարգը զերծ է կոռուպցիայից

ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը չի երաշխավորում, որ կադաստրի համակարգը զերծ է կոռուպցիայից: Այսօր ԱԺ-ում ի պատասխան 168.am-ի հարցի, թե կարո՞ղ է երաշխավորել, որ համակարգը զերծ է կոռուպցիայից, Մ.Սարգսյանը պատասխանեց՝ ոչ ոք չի կարող երաշխավորել:

«Մենք փորձել ենք այս ընթացքում ընդամենը քաղաքացու և աշխատողի կապերը տարանջատել: Մենք շատ ծրագրեր ենք իրականացրել, ստորաբաժանումների միավորում իրականացրեցինք և այլն»,- ասաց Մ.Սարգսյանը

Նա նշեց, որ ընդհանուր առումով խնդիր չունեն, աշխատանքային պրոցեսի մեջ են.

«Նման ռիսկեր, գոնե իմ աշխատած ժամանակահատվածում, հաստատ չունենք: Մենք ընդհակառակը, այս 3.4 տարիների ընթացքում փորձել ենք լրամշակել այն խնդիրները, որ ավարտին չէին հասցվել»,- ասաց Մ.Սարգսյանը` հավելելով, որ եթե ԱԱԾ-ն պահանջի, իրենք էլ պատրաստ են փաստաթղթերը տրամադրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031