«Դա մասնագիտական տեսանկյունից հասկանալի է, բայց օրենքը թույլ չի տալիս». ՊԵԿ նախագահը «Երևան Սիթիում» կիրառված մեխանիզմի մասին
Պետական եկամուտների կոմիտեն «Երևան սիթիում» իրականացվող ստուգումներին ԱԱԾ-ի հետ համատեղ չի մասնակցում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նա նշեց, որ երեկ հրավիրել է ցանցային առևտրով զբաղվող 10-12 կազմակերպությունների` «Երևան սիթի», «ՍԱՍ», «Նոր զովք» և այլն, և նախկինում նրանց ձեռք բերած համաձայնությունները ՊԵԿ նախկին ղեկավարության հետ մինչև կառավարության մակարդակ, ասվել է, որ այդ համաձայնությունները չեն գործում և շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրմանը:
Դ. Անանյանը նշեց, որ մի քանի օր ժամանակ է տրվել, որպեսզի ծրագրային խնդիրները կարգավորեն, իսկ ԱԱԾ գործընկերներին տեղեկացվել է նախկին պայմանավորվածությունների մասին, մասնավորապես` գյուղմթերքների մասով փաստաթղթավորման խնդիր կա, իսկ քանի որ ցանցային առևտրի խանութները պետք է 20% ԱԱՀ վճարեին, պայմանավորվել էին, որ գյուղմթերքների վաճառքը առանց ԱԱՀ-ի` 5%-ով պետք է կատարվեր.
«Դա մասնագիտական տեսանկյունից հասկանալի է, բայց օրենքը թույլ չի տալիս»:
ՊԵԿ նախագահը նշեց, որ անուղղակի հարկերը որևէ կերպ չպետք է մասնակցեն գնագոյացման հաշվարկներին, քանի որ վերջանակն սպառողն է վճարում ԱԱՀ-ն և հարկատուն չպետք է դրա վրա որևէ նկրտում ունենա: