«Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի». ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել Սեյրան Օհանյանի վերաբերյալ որևէ հարցի` պատճառաբանելով, որ քննություն է իրականացվում և տեղեկատվություն չի կարող բացահայտել:

«Ծանուցումը պարոն Օհանյանին ուղարկվել է հունիսի 12-ին, հունիսի 13-ին պարոն Օհանյանը հայտարարել է, որ ծանուցում չի ստացել, երկու տեղեկատվությունն էլ կարող են իրականություն լինել, այսինքն, որ հունիսի 12-ին ուղարկված ծանուցումը հնարավոր է, որ ամսի 13-ին պարոն Օհանյանը չի ստացել»,- ասաց Դ.Անանյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Ս. Օհանյանը կանչվել է հարցաքննության, մոտակա օրերին նշանակված օր և ժամ կա:

Նա նշեց, որ կոնկրետ քրեական գործ կա հարուցված կոնկրետ կազմակերպության նկատմամբ, կազմակերպության հետ առնչվող բարձրաստիճան պաշտոնյաներ կան և քանի որ պարոն Օհանյանի պաշտոնավարման ժամանակ է եղել, նա հրավիրվել է հարցաքննության, ինչը նորմալ գործընթաց է.

«Եվ պետք է ասեմ, որ նա միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի վկայի կարգավիճակով»:

Տեսանյութեր

Լրահոս